31 Մայիսի, Կիրակի, 2020
KFC

Բացառված չի, որ նույնիսկ այլ պատճառով մահացած անձի մոտ լինի կորոնավիրուսի առկայություն. Գևորգ Գրիգորյան

9F32B80B-C5F4-4B9C-8C39-B62F946AC96C

Առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը գրել է.

Հայաստանում #կորոնավիրուսից մահացած մարդկանց չեն դիահերձի: Այս մասին օրենքը ընդունվեց սույն թվականի մարտի 30-ին, ինչից հետո բազմաթիվ լրատվականների ներկայացուցիչներ ինձ զանգահարեցին, որպեսզի ստանան մեկնաբանություն, սակայն ես առանց թեման ուսումնասիրելու երբեք մեկնաբանություն չեմ տալիս: Թեման «մոռացվեց», բայց ես ուսումնասիրեցի խնդիրը…

Այսպիսով` ելնելով այն տրամաբանությունից, որ կորոնավիրուսը հանդիսանում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն, կարող եմ ասել, որ մասնակի համաձայն եմ այն փաստի հետ, որ Հայաստանում դեռևս չկա մասնագիտացված դիահերձարան նման համաճարակների դեպքում գործածելու համար և դա խնդիր է:

Սակայն, սույն թվականի մարտի 24-ին Առողջապահական Համաշխարհային Կազմայերպության կողմից հրապարակված ուղղեցույցի  մեջ ասվում է`
1. «բացառությամբ հեմորագիկ տենդերի` (Էբոլա, Մակբուրգ) և խոլերա, ախտահարված մարմինները վարակի աղբյուր չեն հանդիսանում: Այս դեպքում միայն թոքերը կարող են հանդիսանալ վարակի աղբյուր` ոչ պատշաճ դիահերձման դեպքում»
2. «դեռևս չկա դիահերձման ժամանակ բուժանձնակազմի վարակման որևէ փաստ»
Նաև պետք է նշեմ, որ Հայաստանում վարակակիրների թիվը դեռևս ամբողջ ծավալով բացահայտված չի և, հաշվի առնելով #կորոնավիրուսի անախտանիշ ընթացքը, բացառված չի, որ նույնիսկ այլ պատճառով մահացած անձի մոտ լինի կորոնավիրուսի առկայություն (օրինակ` ավտովթար, սրտամկանի ինֆարկտ, ինսուլտ և այլն), ուստի դիահերձողը չիմանալով կարող է դիահերձել #կորոնավիրուսով հիվանդ անձի և նույնիսկ չիմանալ այդ մասին:

Հաշվի առնելով այս ուղղեցույցային պնդումները և վարակակիրների իրական թվի անհայտ լինելու փաստը, ինձ համար մնում են անհասկանալի օրենքի այս փոփոխության շարժառիթները և օրենքի փոփոխության դերը վարակի տարածման դեմ պայքարի ընթացքում, ուստի չեմ կարծում, որ ընդունված օրենքը կստանա արդյունավետ կիրառություն և կծառայի իր նպատակին:

Սա հերթական անիմաստ գործողությունն էր, որը ուղղված է «ծաղկացնել» պայքարի իմիտացիան:

KFC

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ