28 Մայիսի, Հինգշաբթի, 2020
KFC

218 ֆեյքեր, որոնք ֆեյսբուքում աջակցում են Աննա Հակոբյանին. Antifake.am

37DE34E4-01D7-44E7-BF03-1163BDDFE7F8

AntiFake.am-ը գրում է․ «AntiFake.am-ը շարունակում է կեղծ օգտահաշիվների մոնիթորինգը Ֆեյսբուք սոցիալական ցանցում, որոնց արդյունքները պարբերաբար ներկայացնում ենք հանրությանը։

Հայտնի է, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում գործունեություն են իրականացնում հազարավոր ֆեյք օգտահաշիվներ, որոնք «աշխատում են» իշխանության տարբեր ներկայացուցիչներին «սատարելու» և հանրային աջակցության տպավորություն ստեղծելու համար։ Ըստ օդում կախված լուրերի` կեղծ օգտահաշիվները ստեղծվում և համակարգվում են «Ֆեյքերի ՊՈԱԿ» անվանումը ստացած Վարչապետին կից կառույցում, որոնք իրականացնում են մի քանի գործառույթներ՝ հանրային աջակցության տպավորություն են ստեղծում իշխանական ներկայացուցիչների համար, ինչպես նաև հայհոյում, վիրավորում և ատելության կոչեր են տարածում իշխանության քննադատների վերաբերյալ։ Արդեն իսկ անդրադարձել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին, Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին «սատարող» ֆեյքերին։

Պարզվում է սակայն, որ վերը նշված շրջանակներից «ծնվող» ֆեյքերը գործում են ոչ միայն պաշտոնյաների ռեյտինգն ապահովելու համար, այլ նաև նրանց ընտանիքների անդամներին «սատարելու» համար։ Այդ իսկ պատճառով այս հրապարակմամբ կանդրադառնանք ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին սատարող ֆեյք օգտահաշիվներին։

Պատահականության սկզբունքով մոնիթորինգի համար վերցրել ենք Աննա Հակոբյանի այն հրապարակումը, որում Աննա Հակոբյանը  լուսանկարներ է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ «Այո»-ի քարոզարշավին Վայոց ձորի մարզում մասնակցությունից՝ կից գրելով. «Վայոց ձորի մարզում ենք։ Հանդիպումները ջերմ են, մարդկանց տրամադրությունը՝ բարձր։

Հայտնում ենք, որ առանձնացված են այն ֆեյք օգտահաշիվները, որոնք Ֆեյսբուքի սահմանած չափանիշներով ամբողջությամբ դասակարգվում են ակնհայտ ֆեյք օգտահաշիվների ցանկին։ Սակայն գոյություն ունեն օգտահաշիվներ, որոնք նման են իրական անձանց էջերին և ներառված չեն այս ցանկում։ Նման օգտահաշիվները բացահայտելն էլ ավելի դժվար է, քանի որ իրական անձի հետ շփոթելու հավանականությունը մեծ է։ Ֆեյք էջերի, մասնավորապես` իրական էջի տպավորություն գործող կեղծ օգտահաշիվների գործունեությունն ավելի վտանգավոր է, քանի որ այդ էջերը հեշտությամբ կարողանում են մանիպուլյացիաներ անել Ֆեյսբուքում։

Հետգրություն. Եթե հրապարակված ցուցակում առկա են իրական օգտահաշիվներ, ապա խնդրում ենք գրել AntiFake.am-ի ֆեյսբուքյան էջին` օգտահաշիվը նույնականացնելու և ցուցակից հեռացնելու համար։

1. Mariya Orlova

2. Լիա նա

Նյութն ամբողջությամբ կարդացեք Antifake.am-ում։

KFC

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ