01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ծայրահեղ ծանր վիճակում գտնող 5 վարակակիր ունենք․ բժիշկները բոլորի կյանքի համար պայքարում են․ Արսեն Թորոսյան

«Ծայրահեղ ծանր վիճակում գտնող 5 վարակակիր ունենք, 5-ն էլ արհեստական շնչառական սարքավորմանն են միացված։ 4-ը մեր տարեց սերնդի քաղաքացիներ են, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ, միայն մեկն է երիտասարդ, բայց նրա հիվանդությունների շրջանակը պարզման ընթացքում է, նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Բժիշկները բոլորի կյանքի համար պայքարում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում կա արհեստական շնչառության մոբիլիզացված 55 սարք, որոնք ուրիշ դեպքերի համար չեն օգտագործվում․

«Դրանցից 5-ն է այս պահին զբաղված։ Բայց սարքերի թիվը կմեծանա հատկապես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ներգրավումով, որտեղ մենք ունենք ևս 20 սարք։ Ինչպես նաև՝ հատուկ չվերթով Չինաստանից եկող սարքերի թիվ ունենք՝ մոտ 100՝  մի տեսակի, և եղավ արդեն մոտ 170 սարք, և ևս 5, թե 6 էլի նույն ինքնաթիռով՝ մեկ այլ մոդելի։ Եվս 50 սարք արդեն պատվիրել ենք, որոնց կեսը կլինի ապրիլի կեսին, մյուս կեսը՝ մայիսի կեսին, ու այդպես շարունակ ձեռքբերում ենք։ Սակայն ամեն ինչ անում ենք և հուսով ենք, որ դրանց կարիքը չպետք է առաջանա մեր բոլորի ջանքերի շնորհիվ»։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ