03 Հունիսի, Չորեքշաբթի, 2020
KFC

Գնալով խրվում ենք․ անկապ տեղը մարդկանց զանգելով՝ բան չի ստացվելու․ Բագրատյան

FAE5FC95-0074-4623-B273-C9AE2B54F473

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված հիվանդների հաստատված պաշտոնական թիվն անցավ 500-ը։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 5000-րդը հիվանդ է։ Չգիտեմ այս ամենն ո՞ւր կարող է գնալ։ Ըստ էության հույսը կապված է տաք օրերի և հիվանդության բնական նահանջի հետ։ Եթե, իհարկե, նման բան հնարավոր է։

Կառավարությունը հազիվ էր 2 ճիշտ քայլ արել (երկար ուշացումից հետո). մեկը ԱԴ պայմաններում հեռախոսազանգերի մասին տեղեկատվություն ստանալու իրավունքն էր, մյուսը Չարենցավանում կարանտին մտցնելը։ Բայց պոպուլիզմը խանգարեց։ ԱԺ-ում երերացին Նիկոլ Փաշինյանի կուսակիցների նյարդերը (ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի մասին չեմ խոսում. այստեղ միայն պոպուլիստներ են)։

Լինելով պոպուլիստ (մինչև ուղն ու ծուծը) Նիկոլ Փաշինյանը մի օր պիտի կոխրճեր իր իսկ փոցխը։
Մի խոսքով. գնալով խրվում ենք։ Դեղատուն, խանութ մտնելով, կամ անկապ տեղը մարդկանց զանգելով բան չի ստացվելու։ Միգուցե Վրաստանին դիմենք։ Վարակն այնտեղ մի 5անգամ պակաս է։ Ինչո՞ւ ոչ։ 1993-1995-ին, երբ ՀՀ-ն հաջողությամբ լուծեց իր էներգետիկ խնդիրը վրացիների խնդրանքով ՀՀ էներգետիկայի և երկաթգծի ոլորտի պատասխանատուները մեկ անգամ չէ որ մեկնում էին Թբիլիսի ու վրացի պաշտոնյաների հետ միասին նրանց իսկ կաբինետներում նստած կարգավորում էին ոլորտը։ Հիմա էլ տեղ ունենք նրանցից օգնություն ակնկալել։ Գախարիան ունի շատ ավելի բարձր կրթական ցենզ, կիրառում է շատ ավելի արդյունավետ քայլեր։ Թող գա, նաև բերի իր հետ առողջապահության նախարարին, մի 2 շաբաթ թող աշխատեն։

p.s. 1993-1995թթ մեր էներգետիկների անձնուրաց աշխատանքի վրա 1999-ին մի ստախոս պոպուլիստ փորձեց ցեխ շպրտել։ Վերցրեց 1996-ի կառավարության վերահսկողության ծառայության զեկույցը մի քանի խախտումների գծով և ֆռռացնելով մի ամբողջ ԱԺ հայտարարեց մազութի չեղած գործի մասին։ Պոպուլիստները միշտ էլ կարողանում են հիմարացնել հասարակությանը։ Հետո պարզվեց, որ ամեն ինչ սուտ է։ Հետո արդեն իրեն դատի տվեցին։ Եկավ դատարան ու ասեց որ կատակել է, փոխաբերական իմաստով է ասել։

Այո, իսկապես, եթե այն ժամանակ այդ ստախոսը նստեր, ապա չէր լինի, չէր կրկնվի նիկոլփաշինյանական այս նորագույն պոպուլիզմը, այս իմպոտենտ վիճակը։

Որովհետև պոպուլիստ ղեկավարը երկրի թշնամին է»։

KFC

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ