29 Մարտի, Կիրակի, 2020
KFC

Իսկ Փաշինյանի համար գոյություն ունե՞ն 200-250 հազար արտագնա աշխատանքի մեկնողները. Գագիկ Համբարյան

228FAE56-7AFE-44DD-94B5-43C4D4A397EF

Գագիկ Համբարյանy ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանում օրավարձով աշխատող մարդ հասկացություն գոյություն չունի… Իսկ քանի որ գոյություն չունի, ուրեմն նրանք չկան, եթե չկան, ապա այս ֆորս մաժորային իրավիճակում էլ նրանց սոցիալական խնդիրներին ոչ ոք չի էլ անդրադառնա…

Թող, ըստ որոշ քաղաքական գործիչների հրապարակած տվյալների, մոտ 200 հազար օրավարձով աշխատող վարորդները, մատուցող-մատուցողուհիները, վաճառողները, տնային աշխատողները և այլն իրենց գլխի ճարը տեսնեն ու իրենց օրվա հացի խնդիրը ինքնուրույն լուծեն… Այդ խնդիրը Փաշինյանին չի վերաբերում… Փաշինյանի համար իրենք չկան…

Հետաքրքիր է, իսկ Փաշինյանի համար գոյություն ունի՞ այն 200-250 հազար հայաստանցիների խնդիրը, որոնք արդեն պետք է մեկնած լինեին Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, և իրավիճակից դուրս գալով չեն կարող մեկնել երկրից, թե՞ նրանց անաշխատանք մնալն էլ չի հետաքրքրում Հայաստանի իշխանություններին… Չի հետաքրքրում նաև նրանց ընտանիքների սոցիալական վիճակը…

Հ.Գ. Հայաստանի վարչապետը շատ արագ կտրվեց իրականությունից և հասարակության հետ սկսեց խոսել զուտ օրենքներով՝ արհամարհելով չգրված և բարոյական օրենքները, որոնք ոչ պակաս կարևոր են, քան իր մատնանշած օրենքները…

KFC

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ