26 Սեպտեմբերի, Saturday, 2020
KFC

Սամվել Բաբայանի օգնությունն ինձ պետք չէ, դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չկա. Վիտալի Բալասանյան. Aysor.am

2CDFD3DF-BC27-4E49-8E38-FE6A11FDC188

Aysor.am-ը գրում է. Ես տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը, իր օգնությունն ընդհարապես ինձ պետք չէ, դրա անհրաժեշտությունն ընդհարապես չկա: Այս մասին Aysor.am-ի «Պրոֆիլ» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով Սամվել Բաբայանի կողմից արված հայտարարությանը, թե Ռուսաստանից ինչ-որ մարդիկ միջնորդել են, որպեսզի օգնի իրեն, հայտարարել է Արցախի հերոս, նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը։

«Եթե մարդ հայտարարում է, որ ինչ-որ մեկը դիմել է կամ զանգել է, ես տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը, իր օգնությունն ընդհանրապես ինձ պետք չէ, դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չկա: Ես պատահական մարդ չեմ Ղարաբաղում` 2005, 2010, 2012, 2015  թվականներին ես մասնակցել եմ ընտրություններին, ես կապը չեմ կտրել որևէ մեկի հետ, իմ ժողովրդից, բազմաթիվ անգամ անկախ քարոզարշավից լինում եմ մեր հանրապետության տարբեր բնակավայրերում: 2016 թվականի ապրիլյան հայտնի դեպքերի ժամանակ ես գտնվել եմ խրամատում, դա իմ սրբազան պարտքն է եղել, դրա գնահատականը կարող է տալ ժողովուրդը և բանակը:

Այն, ինչի մասին հայտարարություններ է անում Սամվել Բաբայանը կամ ուրիշները, ինձ համար ընդհանրապես անհասկանալի են` ինչու են այդպիսի հայտարարություններ անում: Եվ եթե ընդհուպ ինչ-որ մեկը հրահանգել է կամ հանձնարարել է այդ մարդուն, կատարվել է կամ չի կատարվել, ինչու է բարձրաձայնում` իմ համար աբսուրդ է , չեմ հասկանում», – նշել է Վիտալի Բալասանյանը։

Վերջինս միաժամանակ հավելել է, որ 1999 թվականի նոյեմբերից հետո որևէ հարաբերություն չի ունեցել Սամվել Բաբայանի հետ։

«Դրանից հետո ես Սամվել Բաբայանի հետ ընդհանրապես չեմ հանդիպել, տեղի է ունեցել այդ հայտնի մահափորձը` մարտի 22-ին, Սամվել Բաբայանը և իր խումբը ձերբակալվել է, ես որևէ մեկ անգամ Սամվել Բաբայանի հետ ոչ կապի մեջ եմ եղել, ոչ խոսել եմ, ոչ տեսել, ընդհանրապես հարաբերություններ չեմ ունեցել և երևի թե չեմ ունենա, որովհետև նախ մենք միասին կարողացել ենք այս հաղթանակները բերել, դա մեր հզորությունն է եղել, մեր պատիվն է եղել, մեր փառքն է եղել, բայց ինչ-որ պահից այնպիսի գործողություններ են արել մեր շարքերում եղած մարդիկ են, որ շատ վտանգավոր է եղել Արցախի համար, նամանավանդ այդ մահափորձը: Ես այն ժամանակ էլ եմ իմ գնահատականը տվել` բացասական, իհարկե», – ասել է Վիտալի Բալասանյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ