19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասավ 249-ի. հիվանդներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը հասել է 249-ի, ՀՀ քաղաքացիներին ուղղված ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Այսօր՝ ժամը 18։30-ի դրությամբ, իրավիճակը հետևյալն է՝ ունենք հաստատված 249 պացիենտ, որոնց մեծ մասը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում է, մյուսները՝ հանրապետության այլ բուժհաստատություններում», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց՝ հիվանցներից 30-ի մոտ արձանագրվել է թոքաբորբ: Նրանցից մեկի՝ 77-ամյա քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր.

«Եվս 4 պացիենտի վիճակը բժիշկները ծանր են գնահատում», – ասաց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հիվանդների մի մասը, սակայն, այս պահին նույնիսկ ջերմություն չունի, ինչը հույս է ներշնչում, որ շատերը կբուժվեն առանց որևէ բժշկական միջամտության.

«Այս պահին նրանց՝ հիվանդանոցում գտնվելու հիմնական իմաստն այն է, որ չվարակեն ուրիշ քաղաքացիների», – ասաց Փաշինյանը։

Նա նշեց՝ վարակվածների շրջանում 65 տարեկանից բարձր 11 անձ կա, 70-ից բարձր տարիքի՝ 5 անձ, 80-ից բարձր պացիենտ չկա։

Վարչապետի խոսքով՝ այս պահի դրությամբ կա 868 մեկուսացված անձ: Ավելի քան 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում։
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ