26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փորձենք այս թվերը վերածել վիճակագրության

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է․

«Կորոնավիրուսի համաշխարհային տարածման տվյալները, այս պահի դրությամբ, այսպիսին են.

Վարակվածների ընդհանուր թիվը – 246,577

Մահացածների թիվը – 10050

Առողջացածների թիվը – 88,486

Վարակվածների ներկա 148,041 թվից կրիտիկական վիճակում գտնվում են 7392, իսկ մնացած 140,649-գտնվում են միջին կամ թեթև առողջական վիճակում։

Հիմա փորձենք այս թվերը կվերածենք վիճակագրության։

Մոլորակի բնակչության ընդհանուր թիվը հատել է 7 միլիարդը, որից վերջին 3 ամսվա ընթացքում վարակվել է 246,577 մարդ, որը կազմում ընդհանուր թվի մոտավորապես 0,003%-ը։ Մահացության տոկոսը կայուն տատանվում է 3-4%։ Ներկայումս վարակվածներից կրիտիկական վիճակում գտնվում է ընդամենը 5%-ը։

Միայն սովորական գրիպից տարեկան մահանում է մոտավորապես 700,000 մարդ և դա առանձնապես մեծ մտահոգություն չի առաջացնում Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտ, փոխարենը 3 ամսում 10,000 մահը առաջացրել է համաշխարհային մեծ իրարանցում և լրջագույն խնդիրներ է ստեղծել թույլ և խոցելի տնտեսություններ ու ֆինանսա-բանկային համակարգ ունեցող պետությունների համար։

Այս իրավիճակի ևս 2 ամիս շարունակվելու դեպքում աշխարհին սպառնում է համաշխարհային պատմության մեջ աննախադեպ ֆինանսա-տնտեսական ճգնաժամ, որից դուրս գալու միակ ճանապարհը նոր աշխարհակարգի ճարտարապետության մշակումն է։

Առաջիկայում կներկայացնեմ իմ դիտարկումները և կանխատեսումները հետվիրուսային իրականության վերաբերյալ։

Առողջ եղեք․․․»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ