26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այն, ինչ այսօր անում է Կառավարությունը, դա կոպիտ գրաքննություն է. Անի Սամսոնյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրել է․

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի հաստատման շրջանակներում միանգամայն ողջամիտ է սահմանափակել նաև տեղեկատվության հրապարակման և տարածման ազատությունը։ Բայց այդ իրավունքի սահմանափակումը պետք է ծառայի իր նպատակին։

Ռեժիմը ուժի մեջ մտնելուց հետո հետևում եմ լրատվամիջոցների նկատմամբ Կառավարության կողմից ձեռնարկած գործողություններին։ Այն, ինչ այսօր անում է Կառավարությունը, դա արտակարգ դրության ռեժիմի պահպանում չէ, այլ կոպիտ գրաքննություն, որը պարզապես անթույլատրելի է։

Դուք կարող եք պահանջել հեռացնել Կորոնավիրուսի վերաբերյալ հրապարակված չճշտված տեղեկատվություն, բայց դուք չեք կարող ստիպել լրատվամիջոցներին, որպեսզի նրանք հեղինակավոր անձնաց կարծիքը չզետեղեն իրենց էջերում՝ այն դեպքում երբ այդ կարծիքն արտահայտվում է՝ հղում անելով Պարետատան հայտնած պաշտոնական տվյալներին։

Տպավորություն է, որ դուք ոչ թե հոգում եք խուճապ չառաջացնելու մասին, այլ քարտ բլանշ եք ստացել ձեր քննադատներին լռեցնելու և նրանց խոսքի հասանելիությունը սահմանափակելու համար։ Եվ չգիտես ինչու արտակարգ դրության ռեժիմը ողջ խստությամբ գործում է միայն տեղեկատվության ազատության սահմանափակման դեպքում։

Վերանայեք ձեր արտակարգ աշխատանքային ոճը լրատվամիջոցների նկատմամբ։ Ինչպես դուք եք ասում՝ Կորոնավիրուսից հետո կյանք կա»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ