16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Համախմբեք բոլոր փորձառու ու արհեստավարժ մարդկանց ու մի առաջնորդվեք «ես ամեն ինչ գիտեմ» սկզբունքով». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի առաջնորդվեք «ես ամեն ինչ գիտեմ» սկզբունքով։

Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին հաճախակի նշում է,թե արդյո՞ք վստահ ենք մենք,թե աշխարհի այս կամ այն երկիրը ճշգրիտ տեղեկատվություն է հաղորդում կորոնավիրուսով հիվանդների վերաբերյալ, թե ոչ։

Եթե նույնիսկ հարևան երկրները ոչ ամբողջական ինֆորմացիա են փոխանցում,ակնհայտ է,որ մեր մոտ աճ է գրանցվում։
Ավելին,ոչ Հայաստանում,ոչ էլ որևէ երկրում իշխանությունն իրական հիվանդների թվի մասին չեմ կարծում,թե վերջնական տվյալնների է տիրապետում։

Այն, որ չեղարկվում են 2020թ-ի սպորտային համաշխարհային միջոցառումները և այդ թվում Եվրոպայի ֆուտբոլի 2020թ-ի առաջնությունը,
ակնհայտ է դառնում իրավիճակի պանդեմիկ բնույթը։

Պարոնյաք իշխանավորներ, հիմա ձեր «թափանցիկ աշխատելաոճը»  մեր աչքը մտցնելու ժամանակը չէ։
Պատրաստվեք ճգնաժամային պայմաններում երկրի կառավարմանը,բայց առանց ինքնագովազդի։

Կարևորն արդյունավետությունն է, ոչ թե ձևը։

Հ.Գ.Համախմբեք բոլոր փորձառու ու արհեստավարժ մարդկանց ու մի առաջնորդվեք «ես ամեն ինչ գիտեմ» սկզբունքով։
Մարտահրավերը բոլորինս է և այն մենք միասնաբար միայն կարող ենք հաղթահարել»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ