25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Զգույշ ինքներդ չխեղդվեք ձեր իսկ աճեցրած վիրուսի մեջ

Պողոսները երբեմն պետրոսներն են լինում

Կարմեն Դավթյանը երեկ առաջինն էր, որ հայտնել էր, թե Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվելու են Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Հ1-ի Պետրոսը շտապեց գնահատականներ տալ, վիրավորել եւ անցնել չափ ու սահման, ինչպես միշտ եւ դեռ ձեռքի հետ էլ չմոռացավ <նախկիններին> մեղադրել։ Այսօր բոլոր լրատվականները, այդ թվում եւ Հ1-ը <ազդարարեցին>, որ քաղաքացիներին մեկուսացնելու են Դիլիջանի այդ նույն ռազմամարզական վարժարանի տարածքում։

Անկեղծ ասած, չեմ էլ ակնկալում, թե Պետրոսը ներողություն կխնդրի Կարմենից եւ բոլորիցս՝ ապատեղեկատվություն տարածելու եւ որակումներ տալու համար, չեմ սպասում եւ պետք էլ չէ, բայց սա եւս մեկ անգամ ապացուցում է իշխանական քարոզչամեքենայի փուչ լինելը, նրանում առկա թույնը եւ չարությունը․․․։ամոթ, պարզապես՝ ամոթ։

Զգույշ ինքներդ չխեղդվեք ձեր իսկ աճեցրած վիրուսի մեջ։

Մարգարիտ Եսայան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ