26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ազգային ժողովի նախագահն ի տարբերություն վարչապետի ադեկվատ է գնահատում իրավիճակը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բա պինցետով հանի ու օղիով ախտահանի, դա էլ հո օտարերկրյա գործակալ չէ….

 
Ազգային ժողովի նախագահն ի տարբերություն վարչապետի ադեկվատ է գնահատում իրավիճակը։
 
Մարդը հայտարարել է,թե կորոնավիրուսը կատակ չէ և  դադարեցրեք հավաքներն ու հանրային միջոցառումները։
 
Բայց հարգելի պարոն Միրզոյան ջան,ախր դա ժողովրդին ասելու փոխարեն՝ զանգեիր ուղիղ կապով ասեիր քո վարչապետին,ով վերջին շաբաթվա ընթացքում բացեց դպրոցներն ու բուհերը,և ինքն անձամբ կազմակերպում էր հանրային միջոցառումներ ու հավաքներ։
 
Այս ուղերձի հասցեատերը նախ և առաջ Փաշինյանն է,ով ասում է,թե պինցետով հատ-հատ կհանի կորոնավիրուսն ու տնական օղիով կախտահանի։
Բա թող հայտնաբերի ու ախտահանի,դա էլ հո օտարերկրյա գործակալ չէ»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ