26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իր պատմության ընթացքում ըսենց անհեթեթ ղեկավար հայ ժողովուրդը չէր ունեցել

Ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, իսկ Հայաստանի վարչապետը պայքարում է նախկին իշխանությունների դեմ։ Պատկերացնո՞ւմ եք, երկու տարի է՝ նախկին չկա, ամբողջ երկիրը ձեռքն է, բայց շարունակում է պայքարել նակինների դեմ, երկրով մեկ նախկինների դեմ միտինգային գաստրոլներ է տալիս։

ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Գուտերեշը կոչ է անում, որ բոլոր պետությունները համախմբեն ուժերը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, Փաշինյանի համար համախմբվելը հայոհոյանք է, միտինգին գոռում է՝ «Վազում եվրոպաներում ու մոսկվաներում ինչքան կոշիկ տեսնում եք՝ լիզում եք։ Այ ըտենց էլ մինչեւ կյանքների վերջը լիզելու եք սրա-նրա կոշիկները, կոշիկ լիզողնե՛ր»։

Հայ ժողովուրդը քանի՞ տարեկան է, 3 հազա՞ր, 5 հազա՞ր, ինչ որ է, բանավիճում են, թե քանի տարեկան է, բայց արդեն հայտնի է, որ իր պատմության ընթացքում ըսենց անհեթեթ ղեկավար չէր ունեցել։

Վահան Իշխանյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ