30 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2020
KFC

Ա՛յ ոչ ու փուչ լինի «այո»-ի քարոզարշավը, որ դո՛ւ ես վարում

Նիկոլ-2

Փաշինյանը մտածել ու գտել է «նախորդ կոռումպացված իշխանություններից» ստացած մի ատրիբուտ, որ վարչապետի աթոռին նստելուց հետո չի մերժել` չի գցել աղբանոց ու տեղը «3 միլիոն վարչապետերից մեկին» սազական մի բան չի դրել։

«Ես էսօր վարչապետի իմ աշխատասենյակում նստում եմ այն աթոռի վրա, որի վրա էրկու տարի կամ չգիտեմ՝ ինչքան նստել է Կարեն Կարապետյանը։ Վարչապետի իմ աշխատասենյակում ես ոչ մի բան բացարձակ չեմ փոխել։ Մտել եմ, ինչ որ էղել ա, նույնը մնացել ա։ Համակարգիչն ա փչացել, փոխել են։ Դե, փչացել ա` փոխել են։ Հա, մեկ էլ հեռուստացույցն ա փչացել, էդ փչացած հեռուստացույցն են փոխել։ Էդ էլ` մեկ էլ տենց բան։ Նկատի ունեմ` էդ անհեթեթ խոսակցությունները ընդհանրապես։ Եվ մեքենան, ինքնաթիռը, ուղղաթիռը ճոխություն չի, այլ փոխադրամիջոց»,-Քաջարանում, իր ոչ ու փուչ «այո»-ն քարոզելու ժամանակ, հպարտ սյունեցիներին ասել է վարչա(հրամայա)պետը։

Ապօրինաբար զավթած` օրենքով վարչապետին «չամրակցված» ամառանոցի 2 միլիոն դոլարանոց ճոխ «ռեմոնտի» և անվտանգության «աննախադեպ» միջոցների թեման, բնականաբար, շրջանցել է։ Ինչպե՞ս է պատահել, որ վարչապետի աշխատասենյակում նստել է, թե չէ` միանգամից հա՛մ համակարգիչն է փչացել, հա՛մ հեռուստացույցը, նույնպես չի ասել։ Ասենք` 3 տարի առաջ բերանը բաց նույն Կարեն Կարապետյանի նախընտրական ելույթներով ոգեշնչվող «լսարանին» դա թերևս չէր էլ հետաքրքրում. վարչա(հրամայա)պետ մարդ է` հո չի՞ խաբում. որ ասում է` ձեն ձենի տված փչացել են, ուրեմն, այդպես էլ եղել է։

Անդրադառնալով «չարախոսների» պնդումներին, թե արձակուրդի մեջ գտնվնելով` ծառայողական ավտոմեքենայից օգտվելը, այն էլ`անվտանգության աշխատողների տպավորիչ ավտոշարասյան ուղեկցությամբ, կամ «ծառայողական» ուղղաթիռը շահագործելը ճոխություն է և վարչական ռեսուրսի չարաշահում, Փաշինյանը չքմեղացել է, թե բա` «ես Մեղրիից Քաջարան էլ եմ եկել պետական մեքենայով։ Ինչո՞ւ եմ եկել պետական մեքենայով, որովհետև չեմ կարա չգամ, որովհետև էդ «ոչիստների» ժամանակ ընդունված օրենքի համաձայն, վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա ու նույնիսկ չի կարող հրաժարվել այդ պահպանությունից։ Ու հիմա, եթե նույնիսկ ես այստեղից փախնեմ, էս ժողովուրդը վազելու ա իմ հետևից ու ինձ բռնեն»։

Դե, չի՛ կարող մարդը հրաժարվել ուժեղացված պետական պահպանությունից` չի կարող, և վե՛րջ։ Սահմանադրության ուժը կորցրած անցումային դրույթը փոխելու հարցով հանրաքվե կարո՛ղ է անել, բանկային գաղտնիքը փաստացի չեղարկող օրենք ընդունել տալ կարող է, սեփականության անձեռնմխելիությունը դե ֆակտո վերացնել ու կուլակաթափության մասին օրենք անցկացնել կարող է։

Բայց «ոչիստներից» նվեր ստացած օրենսդրական կարգավորումը, որով, ինչպես ինքն է պնդում, ոչ միայն ինքը` ընտանիքի բոլոր անդամներն՝ առանց բացառության (գուցե նաև Չալոն, Վրաստանից բերած գելխեղդ շունը և մյուսները) փոխել ո՛չ մի կերպ չի կարող։

Մյուս կարևոր թեզը, որով Փաշինյանը զվարճացրեց հպարտ սյունեցիներին, որոնց մեջ քիչ չէին դասից փախած դպրոցականները, հետևյալն էր. «Ասում են` բան։ Մեզ ասում են` իբր էս կառավարությունը, ասում են, մեր ազգային արժեքները բան ա անում, մեր ազգային արժեքների դեմ ա, մեր բանը պրոեվրոպական ա, պրոարևմտյան ա։ Իրանք տենց ասում են, հետո վազում են Եվրոպայի միջանցքներում սկսում են աղիողորմ լացել, թե բա մեզ ճնշում են Հայաստանի Հանրապետութունում, եվրոպացինե՛ր ջան։ Ինչի՞ եք գնացել եվրոպացիներին դիմել, էկեք ձեր ժողովրդին ասեք` մեզ ճնշում են։ Հըլը դուրս էկեք ժողովրդի մոտ, ասեք՝ մեզ ճնշում են։ Ընդհակառակը` էսօր մեզ ժողովուրդը քննադատում ա, ասում ա` դրանց հետ շատ եք նեյնիմ-նեյնիմ անում, էդ ի՞նչ ա, կարո՞ղ ա բան ա էղել»։

Շա՜տ ապերախտ են, է՜, էդ «ոչիստները». փոխանակ շնորհակալ լինեն` գնան եկեղեցի, մոմ վառեն, թաքուն տեղ պար գան, որ հետները «նեյնիմ-նեյնիմ է անում»`բոլորին չի շարում պատի տակ ու գնդակահարում կամ լցնում մի մեծ «կաթսայի» մեջ ու վառում, ընդամենը գործ է կարել տալիս վրաներն ու քարշ տալիս դատարան, առանց դատական վճռի ունեցվածքի բռնագրավման օրենքը հորով-մորով անելուց հետո մի քիչ էլ կունեզրկի, որ պեռաշկիին կակա ասեն ու մեկընդմիշտ մոռանան լրատվամիջոցներ պահելու մասին, դեռ մի բան էլ բողոքում են։

Որքան էլ կարող է տարօրինակ թվալ, Փաշինյանը չմոռացավ խոսել նաև հակասահմանադրական հանրաքվեի մասին. «Ժողովուրդ ջան, Հայաստանում բոլոր ինստիտուտները պետք ա 100 տոկոսով համապատասխանեն Սահմանադրությանը։

Մենք ընտրական ինստիտուտը անշրջելիորեն համապատասխանեցրել ենք Սահմանադրությանը, մենք խորհրդարանը 100 տոկոսով համապատասխանեցրել ենք Սահմանադրությանը, կառավարությունը համապատասխանեցրել ենք Սահմանադրությանը։ Էսօր մենք հստակ ձևակերպած որդեգրել ենք ռազմավարություն, թե ինչպես պետք ա իրականացնենք դատաիրավական համակարգի բարեփոխումները, և Սահմանադրական դատարանը վերջին ինստիտուտն ա, որը պետք ա համապատասխանի այսօրվա Սահմանադրության պահանջներին»։

ՍԴ 7 դատավորները պետք է գնան տուն, որովհետեւ «Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել», մինչդեռ պիտի լինեին իր՝ Նիկոլ Ահեղի կամակատարները` վարչա(հրամայա)պետի կրնկի տակ կամ բռի մեջ։

Ա՛յլ տարբերակ չկա։

Լիլիթ Պողոսյան

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ