26 Մայիսի, Երեքշաբթի, 2020
KFC

Դատարանը պարտավորեցրեց Վարչապետի աշխատակազմին տրամադրել պարգևատրումների կանոնակարգման վերաբերյալ «գաղտնի նշագրումով» որոշումը

timthumb

Դատարանը պարտավորեցրեց Վարչապետի աշխատակազմին «Իրավական ուղի» ՀԿ-ին տրամադրել պարգևատրումների կանոնակարգման վերաբերյալ «գաղտնի նշագրում» պարունակող որոշումը

10․03․2020թ․-ին ՀՀ Վարչական դատարանը վճռել է բավարարել «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ Վարչապետի աշխատակազմի՝ պարտավորեցնելով Վարչապետի աշխատակազմին տրամադրել նախարարների, նախարարների տեղակալների, նախարարությունների գլխավոր քարտուղարների և մարզպետների՝ պարգևատրումների կանոնակարգման վերաբերյալ «գաղտնի նշագրում» պարունակող որոշումը։

Հիշեցնենք, որ 2019թ․-ին հոկտեմբերին ԶԼՄ-ներում շրջանառվել են տեղեկություններ այն մասին, որ Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է։

Նշված հարցի շուրջ 23․10․2019թ․-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է պարգևատրումային համակարգի կանոնակարգման վերաբերյալ «գաղտնի» դրոշմագրի ներքո շրջանառված փաստաթղթի առկայությունը։

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը 30․10․2019թ․-ին ՀՀ Վարչապետի աշխատակազմից հարցմամբ խնդրել է տրամադրել նշված փաստաթղթի օրինակը։

06․11․2019թ․-ին Վարչապետի աշխատակազմը մերժել է հայցված տեղեկատվության տրամադրումը՝ պատճառաբանելով, որ խնդրո առարկա որոշումը պարունակում է գաղտնի նշագրում։

06․12․2019թ․-ին «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Ավագյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ Վարչապետի աշխատակազմի՝ 30․10․2019թ․-ի հարցմամբ հայցված տեղեկատվության տրամադրումը պարտավորեցնելու պահանջի մասին։

ՀՀ Վարչական դատարանն արձանագրել է, որ օրենքով նախատեսված վարձատրությունից զատ՝ նշված պաշտոնյաների պարգևատրումների մասին ևս հանրությունն իրավունք ունի տեղեկանալու, քանի որ նշված տեղեկատվության սահմանափակումը չունի որևէ իրավաչափ նպատակ։

«Իրավական ուղի» ՀԿ

 

KFC

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ