29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Աննա Հակոբյանի գիշերակացը Մոսկվայում արժեցել է 70-80 հազար դոլա՞ր /տեսանյութ/

Քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանը զարմացած է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, թե ինքը ճոխություններ չի սիրում: Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը վերջինս նշեց.

«Սա հեղափոխական կառավարություն չէ, բուրժուական կառավարություն է: Ինքը ուզում ա աղքատ ու հասարակ տղու ֆասադը պահի, բայց հետեւում օլիգարխիկ կայֆերով են ապրում: Հավատացեք, եթե դու օլիգարխիկ կայֆեր չես սիրում, 350 000 դոլարով չարտերով ԱՄՆ չես թռչի: Նիկոլի պահվածքից երեւում ա, որ ինքը սիրում ա հարստություն, որ ինքը սիրում ա շքեղ կյանք: Իրականությունն այս է՝ կես միլիոն դոլարանոց չվերթ Լոս Անջելես, ըստ լուրերի՝ տիկին Աննայի թանկանոց վոյաժները Մոսկվայում, հետո էրեխեքը գնում են Փարիզ , հետո ժողովուրդը կամաց-կամաց ասում է՝ քեզ բերել ենք, որ մեր կյանքը լավացնես, քո թայֆային միլիոնանոց պարգեւավճարներ տաք, հետո էլ մեր վրա մուննաթ գաք, թե խի՞ ենք ասում, որ մեր կյանքը չի լավացել: Նիկոլ Փաշինյանը եկավ , իր ու իր թայֆայի կյանքը լավացրեց ու ասում է՝ մի խանգարեք վայելեմ »: 

Մենուա Հարությունյանը նշել է, որ իր ունեցած տեղեկություններով, մինչև ԱՄՆ մեկնելը, Աննա Հակոբյանն ու իր անվտանգության աշխատակիցները մոտ հինգ օր մնացել են Մոսկվայի ամենթանկ հյուրանոցներից՝ «Արարատ հայաթ»-ի նախագահականում, որի մեկօրյա արժեքը 10 հազար եվրո է:

Մանրամասները՝ տեսանյութում: 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ