27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սերժ Սարգսյանին հրավեր ուղարկել էր անձամբ Դոնալդ Տուսկը. Ժողովուրդ

«Ինչպես հայտնի է, մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար մեղադրվող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Բրյուսել: Ինչպես հայտնի է, վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին, եւ հարց է առաջացել, թե ինչ հիմքով է դատարանը թույլատրել նրան գնալ:

Դատավոր Միսակյանը իր մտերիմ շրջապատում հայտնել է, որ որեւէ կասկած չկար, որ նա չի վերադանա Հայաստան, քանի որ դատարան ներկայացված փաստաթղթերի մեջ նշված է եղել, որ Սերժ Սարգսյանին հրավեր է ուղարկել անձամբ ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը: Ավելին՝ Սերժ Սարգսյանը գնացել է չարտերային չվերթով: Անգամ դատարան ներկայացված միջնորդության մեջ ներկայացված է եղել հետդարձի տոմսը, եւ թե քանի օրով է նա դուրս գալիս Հայաստանից: Մեզ հայտնի դարձավ, որ նա երեք օրով է լքել Հայաստանը: Այս հիմնավորումները տեսնելուց հետո դատավորի մոտ որեւէ կասկած չի եղել, որ նա չի վերադառնա Հայաստան, եւ թույլ է տվել նրան գնալ Բրյուսել»: 

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվահամարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ