29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հրայր Թովմասյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ պատվիրակությանը

1583406443_89217442_893877421069073_8583542499547545600_n_copy.thumb

2020 թվականի մարտի 5-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) պատվիրակության անդամներին։

Այս մասին հայտնում են ՍԴ աշխատակազմից։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, օրենսդրական գործընթացներին, օրենսդրության ոլորտում առկա խնդիրներին։ Պատասխանելով հյուրերի հարցերին՝ Հրայր Թովմասյանը մանրամասներ է ներկայացրել Սահմանադրական դատարանի գործունեության, վերջին ժամանակաշրջանում Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին և այլն։

Անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրության մեջ կատարվող փոփոխությունների գործընթացին, այդ հարաբերություններում Սահմանադրական դատարանի մասնակցության սահմանադրական կարգավորումներին, Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովման խնդիրներին և այլն։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ