05 Հուլիսի, Կիրակի, 2020
KFC

Ո՞ւմ միջնորդությամբ է վարչապետի եղբորորդու զինծառայությունն անցել Մոսկվայում՝ ՀՀ դեսպանատանը. yerevan.today

49865_Article-2_M

Հասարակությունն ամեն ընտրություններից հետո իշխանության եկածների մեջ առաջինը զինծառայությունից խուսափած անձանց է զտում ու թիրախավորում, բայց կարճ ժամանակ անց նորից համակերպվում է այն զավեշտալի իրականության հետ, որ բանակից խուսափած պատգամավորներն իրենց իրավունք են վերապահում օրենքներ մշակել և նոր կանոններ պարտադրել բանակին՝ ըստ որում նվիրումով ծառայող շարքային զինվորից մինչև պատերազմ անցած դասային զինվորական ու գեներալիտետ։

Այդպիսինները 7-րդ գումարման Ազգային ժողովում, պարզվում է, եղած տղամարդկանց շուրջ 30 տոկոսն են կազմում՝ ուսյալ- կրթյալներից մինչև առողջական խնդիրների հիմքերով բանակից խուսափած պատգամավորներ։

Չմոռանանք, նույն դասին կարելի է թվել նաև այս բոլոր «լեգալ դասալիքներին» առաջնորդող Նիկոլ Փաշինյանին։ Նա էլ իր հերթին ժամանակին, ըստ ամենայնի, ելքեր է գտել, որպեսզի խուսափի պարտադիր զինվորական ծառայությունից, ինչպես ինքն է ասում՝ 90-ականների սկզբին օրենք էր գործում, որ եթե ընտանիքի երկու արու զավակները ծառայել են բանակում, երրորդը ազատվում է զինծառայությունից, և ուրեմն օրենքը կիրառվել էր իր նկատմամբ:

Այսինքն՝ ապագա վարչապետը օգտվելով ընտանիքում երրորդ զավակը լինելու հանգամանքից՝ փաստացի հրաժարվել է կատարել իր սահմանադրական և բարոյական պարտքը օրենքի ու հայրենիքի առաջ, մինչդեռ ցանկության դեպքում բնականաբար կարող էր դիմել և մեկնել ծառայության, համենայն դեպս նշված արտոնությունը սահմանող օրենքի դրույթը չի արգելում ու չի մերժում քաղաքացու որոշումը՝ ծառայելու հայրենիքին։

Ի վերջո մարդու առաջնային մանդատը՝ սեփական երկրին ու ազգին ծառայելու համար ամենևին էլ պատգամավորական մանդատը չէ, ինչին դեռ համալսարանական տարիքից ձգտում էր Նիկոլ Փաշինյանը՝ ուսանողական ընդվզումներ, քաղաքական տարբեր միջոցառումներ կազմակերպելով: Չափահաս դարձած ամեն հայ տղամարդու համար առաջին հնարավորությունը՝ դա զինծառայությունն է ու սա է թերևս ճիշտ արժեհամակարգը։

Եվ խիստ ուշագրավ է այս ֆոնին երկրորդ Փաշինյան ազգանվամբ պաշտոնատար անձի դրսևորած վարքագիծը։

Պարզվում է, ճիշտ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքական իրադարձությունների զարգացումների բերումով սկզբից խուսափել էր պատասխանատվությունից, հետո, հանձնվելով հայտնվել էր դատարանում և անազատության մեջ էր գտնվում 2009-2011 թվականներին, ճիշտ այդ շրջանում նրա եղբորորդի, ներկայում ԱԺ պատգամավոր դարձած Սիփան Փաշինյանն իր ժամկետային զինծառայությունն անց է կացնում մեր Զինված ուժերի ամենից էլիտար զորամասերից մեկում։

Ավելին, նա ոչ միայն հաջողել էր Նուբարաշենի ԱԱԾ հատուկջոկատայինների զորամասի արտոնյալ զինծառայողներից մեկը դառնալ, այլև չգիտես թե ոնց, ինչ ճանապարհով կամ որ բարձրաստիճան պաշտոնյայի միջնորդությամբ, Սիփան Փաշինյան ինչ-որ պահից տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվայում ՀՀ դեսպանատուն՝ առավել էլիտար ծառայության։

Ու սա նկատենք, տեղի է ունեցել 2008-ի մարտի 1-ի հայտնի դեպքերից հետո՝ իրեն քաղաքական հետապնդումների զոհ հռչակած Նիկոլ Փաշինյանի կալանավորված լինելու շրջանում։ Նշենք նաև, որ այդ ժամանակ «ժերոբյովկայով» զորամասն ընտրելու մեխանիզմը դեռևս ներդրված չէր բանակում։ Հետևաբար մեծ միամտություն է կարծել, որ ԱԱԾ «սպեցնազում» հայտնվելը, այնուհետ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը ծառայությունն անցկացնելը պատահականության արդյունք է, այսպես ասած, շարքային զինվոր Սիփան Փաշինյանի համար։

Այստեղ հարց է առաջանում, այդ ի՞նչ հանգամանքներում է Սիփան Փաշինյանը հայտնվել Երևանի էլիտար զորամասերից մեկում, այդ ինչպե՞ս, ու՞մ միջնորդությամբ կամ որ բարձրաստիճան պաշտոնյայի ցուցումով է կրտսեր Փաշինյանը սկզբից ծառայել «սպեցնազում», կեսից տեղափոխվել և 6 ամիս էլ ծառայել ՌԴ ՀՀ դեսպանատանը, այն էլ այն շրջանում՝ երբ երկրում ներքաղաքական լարվածությունը հասել էր գագաթնակետին, ու այդ պայմաններում թունդ ընդիմադիր Նիկոլ Փաշինյանի եղբորորդու համար, փաստորեն բարձր կոմֆորտ ապահովող զինծառայության հնարավորություն է տրվում։

Փորձենք մի պահ պատկերացնել, որ այսօր հակառակ իրավիճակն է դերակատարների մասով, երկրի իշխանության ղեկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որը նույնպես Սահմանադրությամբ երկրի գլխավոր հրամանատարն է համարվում, ու հանկարծ «պատահականության» բերումով Երևանի էլիտար զորամասում է «հայտնվում» երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին կամ Ռոբերտ Քոչարյանի թոռը, կամ պարտադիր զինծառայության կեսից տեղափոխվում են, ասենք, ԱՄՆ-ում կամ նույն ՌԴ-ում ՀՀ դեսպանատան զորամաս․․․ և ամենակարևորը՝ «լրիվ պատահականորեն»։ Բնական է, որ այսպիսի պատահականություն ինչպես այսօր, այնպես էլ Սիփանի ծառայության պարագայում ռացիոնալ չէր կարող լինել․․․

Մեր ստացած տեղեկությունները ճշտելու և հստակ պատասխանների ակնկալիքով արդեն որերորդ օրն է՝ դիմում ենք ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանին, սակայն իշխող ուժի պատգամավորը համառորեն հրաժարվում է պատասխանել մեր զանգերին։ Հարկադրված ենք մեզ հետաքրքրող հարցերով դիմել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբ, ուժային կառույցից ակնկալվող մեր հարցման պատասխանները ստանալուն պես կհրապարակենք։

Սյուզի Բադոյան

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ