27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Դավաճանում են հայրենիքին, բայց ոչ երբեք՝ իշխանություններին». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նեոբոլշեւիկների ռեժիմը՝ հավատարիմ մնալով կարմիր տեռորի, Յագոդայի, Յեժովի ու Բերիայի ավանդույթներին, հասարակական եւ պետական համակարգում լծվել է դավաճաններ հայտնաբերելու մոլուցքին:

Այսինքն՝ ինչպես բոլշեւիկներն էին Քաջազնունուն, Չարենցին, Բակունցին, Սիլիկյանին, Բեկ-Փիրումյանին դավաճան հայտարարում, այնպես էլ նույն ոճով Փաշինյանի ռեժիմը, ով քննադատում է իրենց եւ պայքարում իրենց ապաշնորհ կառավարման դեմ, պոտենցիալ դավաճաններ կամ դավադիր ուժեր է դիտարկում:

Պարոնայք, դավաճանում են հայրենիքին, բայց ոչ երբեք՝ իշխանություններին: Իշխանությունները գալիս ու գնում են, իսկ հայրենիքը հավիտենական է:

Անմեղսունակություն է իշխանությունն ու հայրենիքը նույնականացնելը: Իսկ դավաճանություն վերջին 2 տարիներին քիչ չի եղել:

Արցախի ազատագրության ղեկավարներին անհիմն կալանավորելը, մեղադրանք առաջադրելը, Ամենայն Հայոց Վեհափառի եւ Մայր Աթոռի վրա հարձակվելը, ԱԺ-ն տրանսգենդերության քարոզի հարթակ դարձնելը, Ալիեւին կիրթ եւ նորմալ համարելը… եւ այսպես շարունակ:

Ծառայեք հայրենիքին, այլ ոչ թե ռեժիմի սպասարկու դարձեք: Հովհաննես Քաջազնունու, Մովսես Սիլիկյանի, Դանիել Բեկ-Փիրումյանի անունների նման Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վիտալի Բալասանյանի անուններն էլ են ոսկե տառերով գրվելու հայոց ազատամարտի նորագույն պատմության մեջ:

Դուք ձեր դարդը լացեք, որ մեծ շանս ունեք հայտնվելու Եժովի ու Բերիայի աջ ու ձախ կողմերում, որոնց անունները ոչ միայն սերունդները, այլ նույնիսկ իրենց հետնորդներն են ամաչում արտաբերել:

Հ.Գ. Փաշինյանին էլ ասեք էդ օտարերկրյա գործակալների անունները ե՞րբ է տալու, մի տարի է սպասում ենք: Տնաշենը խասյաթ է սարքել երկրից դուրս սեփական երկրի դավաճաններից խոսելը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ