05 Ապրիլի, Կիրակի, 2020
KFC

Վիշապը սիրուն աղջիկ էր կուլ տալիս, որ ուժ ստանա, հիմա Նիկոլի «սիրուն աղջիկը» հանրաքվեն է

«Մենք» հաղորդաշարի հյուրը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանն է: Մեկ տարի առաջ՝ 2019 փետրվարին ամերիկյան Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամը հրապարակեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության խորհրդատու Ռեյ Ջենիգսի հոդվածը՝ հետհեղափոխական Հայաստանին ԱՄՆ աջակցության ավելացման անհրաժեշտության վերաբերյալ: Հեղինակը ներդրումների դաշտ ձևավորելու համար առաջարկում էր նախ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, նշելով. «Առաջին հերթին պետք է հեռացնել ուժայիններին՝ Արցախում և Հայաստանում կամ նրանց դեմ կոռուպցիոն մեղադրանքներ առաջ բերել»․․․ Օրերս աննախադեպ երևույթի ականատես եղանք․ փետրվարի 25-ին տեղի ունեցավ նախկին երկու նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դատավարությունը, մարդիկ, որոնք իրենց կենսագրությամբ, քաղաքական գործունեությամբ կապված են Արցախի ու Արցախյան ազատամարտի հետ, ու երկուսն էլ մեղադրյալի աթոռին են։ Մեկը կալանավայրում է քաղբանտարկյալի կարգավիճակով, մյուսը`զրկված է ազատ տեղաշարժի իրավունքից։ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները լուրջ մտահոգության տեղիք են տալիս։

livenews.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ