02 Ապրիլի, Հինգշաբթի, 2020
KFC

ՀՀ առողջապահության պատմության մեջ առաջին անգամ ոստիկանին բերեցին, որպեսզի բժշկին բերման ենթարկի /տեսանյութ/

«Հենարան» մամուլի ակումբի բանախոսները՝ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի Համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը և Առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանն անդրադարձել են կենտրոնի առողձապահության նախարարություն-ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն կոնֆլիկտին՝ կենտրոնի բժիշկների ու աշխատակիցների բողոքին տնօրեն Սամվել Գրիգորյանին աշխատանքից ազատելու դեմ, ՀՀ Ան որոշմանը՝ ըստ որի՝ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ը միավորում է «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին: 

Կենտրոնի փոխտնօրենը ընթերցեց «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի  կոլեկտիվի աշխատանքից ազատման մասին դիմումը, այն պայթունավտանգ իրավիճակը, որն ըստ բանախոսների՝ ստեղծվել է նախարարության միանձնյա որոշումների արդյունքում: 

Հիշեցնենք, կառավարությունը որոշել է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին պատկանող Ավանում գտնվող գլխավոր մասնաշենքը՝ իր օժանդակ շինություններով, եւ 0.618 հեկտար հողամասը հետ վերցնել կազմակերպությունից:

Նույն որոշմամբ այդ ՊՈԱԿ-ը վերակազմակերպվում է որպես 100 տոկոս պետական մասնակցությամբ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՓԲԸ, իսկ նոր ՓԲԸ-ն գրացվելուց հետո այն միանում է «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ին: Ըստ էության, այս որոշմամբ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը» փակվում է:

Մանրամասները՝ տեսանյութերում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ