23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Տեր-Պետրոսյանը ամենօրյա ռեժիմով ցուցումներ է տալիս Վահե Գրիգորյանին /տեսանյութ/

Alternativ.am-ը գրել է․ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որդու՝ Դավիթ Տեր-Պետրոսյանի հանդիպումները վերջին շրջանում առավել հաճախակի են դարձել: Ինքն իրեն Սահմանադրական դատարանի նախագահ հռչակած Գրիգորյանի և Տեր-Պետրոսյանի որդու՝ պարբերական բնույթ ստացած հանդիպումները, ըստ ամենայնի, մի գերնպատակ են հետապնդում՝ առաջին նախագահը որդու միջոցով Գրիգորյանին ցուցումներ է տալիս. չէ՞ որ առջևում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն է, այն կարևոր փորձաքարը, որը ներկայիս իշխանությունը պետք է պատվով հաղթահարի:

Կարող ենք եզրակացնել, որ Տեր-Պետրոսյան կրտսերի՝ Գրիգորյանին ուղղված ցուցումները մասնավորապես մի հարցի են վերաբերում՝ հանրաքվեի կայացման, դրական արդյունքների գրանցման դեպքում ազատվել ՍԴ ներկայիս կազմից՝ այն փոխարինելով յուրայիններով: Ասել է թե՝ ՍԴ-ն լցնել տերպետրոսյանական կադրերով ու այն դարձնել իշխանությունների կամակատար մարմին: Զանգովի արդարադատությունը կարծես թե չի ուզում նահանջ գրանցել…

ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանը կլծվի այդ գործի գլուխ բերմանը: Չէ՞ որ վերջինս ՍԴ մուտք գործելուց հետո չի մասնակցել դատարանի աշխատակարգային նիստերին, չի կատարել ու չի կատարում իր աշխատանքային պարտականություներից և ոչ մեկը, փոխարենն ունի ծառայողական մեքենա, ՀՀ հպարտ հարկատուների հաշվին էլ բավական կլորիկ գումար է ստանում՝ ամսական 793 հազար 680 դրամ աշխատավարձ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ