27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Խոջալուի թեմայով հակահարված հասցնել այս պահի դրությամբ պատրաստ չենք. Անժելա Էլիբեգովա

Հայաստանն այժմ պատրաստ չէ Խոջալուի թեմայով հակահարված տալու, «Խոջալու-28. ինչպես հակազդել ադրբեջանական քարոզչությանը» քննարկման ժամանակ ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

«Ադրբեջանական քարոզչությունը փոխում է իր աշխատանքի ոճը: Այն դառնում է ավելի  ճկուն, էֆեկտիվ միջազգային հարթակներում և ավելի ընկալելի միջազգային հանրության համար, իսկ արդյոք մենք պատրաստ ենք այդ մարտահրավերներին և արդյոք ինչ-որ բան անում ենք դրանց հակազդելու համար պարզ է դառում այդպիսի իրավիճակներում: Գուցե ընթացիկ տարվա ընթացքում չնկատենք, որ  ոչինչ չի արվում, բայց, երբ պահը գալիս է, օրինակ, Խոջալուի թեմայով հակահարված հասցնելու, տեսնում ենք, որ այս պահի դրությամբ դրան պատրաստ չենք», – ասաց նա:

 

Քաղաքագետը նշեց՝ հայկական կողմը չունի խնդիր փաստերի հետ կապված, քանի որ դրանք բազմաթիվ են, բայց խնդիրն այստեղ այդ փաստերը հավաքելն ու դրանք աշխարհին ճիշտ մատուցելն է, ինչին պիտի սկսել պատրաստվել շատ ավելի շուտ, քան մի քանի օր առաջ:

«Հայկական կողմը գրեթե որևէ կերպ չի հակազդում արդբեջանական քարոզչությանը: Վերջին շրջանում լուրջ պրոեկտներ այդ ուղղությամբ չենք տեսնում», – նշեց Էլիբեգովան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ