28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Երբ ժողովուրդը Քրիստոսին չի հետևում, նրան խաբում են, վախեցնում, մոլորեցնում ու բանեցնում

image1-4

Երբ ժողովուրդը Քրիստոսին չի հետևում, նրան խաբում են, վախեցնում, մոլորեցնում ու բանեցնում: Երբ որ ձեր աչքերը բացեք, կտեսնեք, որ և այս կորոնովիրուսը, և թռչնի գրիպը, և խոզի գրիպը բոլորն էլ աշխարհին վախեցնելու համար են: Այ դատեք ինքներդ: Մինչ այսօր աշխարհում կորոնավիրուսից մահացել են 2698 մարդ: Շատ է չէ՞: Շատ է: Դե հիմա ուշադիր կարդացեք շարունակությունը: 2010 թվականից սկած ՏԱՐԵԿԱՆ ԱՄՆում գրիպից մահացել է 12000-61000 մարդ: Տարեկան: 9-45 միլիոն մարդ տարեկան ԱՄՆում հիվանդանում է գրիպով: Տարեկան 140000-810000 մարդ հիվանդանոց է պարկում գրիպի համար: Սա միայն ԱՄՆում, ու տարեկան (Պաշտոնական հղումը կդնեմ առաջին կոմենտում):

– Հիմա տեսա՞ք: Բա ինչի սրանց համար ամբողջ աշխարհը չի գրում ու աղմուկ չի հանում: Իսկ մարդիկ վախենում են, որովհետև կպած են մամուլին, իրենց հույսը այս աշխարհի վրա է, այլ ոչ թէ Քրիստոսի: Ես չգտիեմ այս խոսքերն ինչքան համոզիչ կլինեն, բայց ես պաշտոնական թվերի պարզ համեմատություն բերեցի, իսկ այն ինչ մենք տեսել ենք, հակառակ է բանականությանը: Ուրեմն այստեղ ուրիշ բան կա:

Իսկ ինչու՞ է Աստված արտոնում սա: Այ սա արդեն ուրիշ հարց է: Այդ մասին կփորձեմ գրել վաղը: Իսկ մինչ այդ, խնդրում եմ, ձեր սրտի մեջ դարձեք Քրիստոսին, սիրեք իրեն, սիրեք իր պատվիրանները պահել: Անպարկեշտ բաներ մի տարածեք, այլ լույս ու սեր, համբերություն ու խոնարհություն, հեզություն ու բարիք:

Թէ չէ ձեզ կմոլորեցնեն, կխաբեն ու կբանեցեն: (Եթե նկատեցիք, վերևում գրել եմ Քրիստոսին հետևելու այլ ոչ թէ «Աստծուն հավատալու» մասին: Քանի որ Քրիստոսին հետևելն է կյանք: Թէ չէ, Աստծուն բոլորն էլ հավատում են, բայց կատարում են իրենց ցանկությունները, այլ ոչ թէ Աստուծո պատվիրանները):

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ