07 Ապրիլի, Երեքշաբթի, 2020
KFC

«Շվարած ենք». Իմքայլականներին հրահանգել են ապահովել 1 մլն դրամ. Հրապարակ

49289_karen-saruxanyan_M

«Շվարած ենք՝ հա՛մ ասում են օրինական, հա՛մ պարտադրել են, որ ամեն մեկս 4-5 հոգի հետներս բերենք ու միասին ապահովենք 1 միլիոն դրամ, չգիտենք՝ գնանք ո՞ւմ վզին դնենք էդ թիվը»,- տրտնջաց «Իմ քայլը» ֆրակցիայի անդամը՝ «Դվին» հյուրանոցում հանրաքվեի դրամահավաքի առնչությամբ:

Հունվարին 17 օր աշխատելու դիմաց պարգեւատրվել եք 174 միլիոն դրամով, կարո՞ղ է դրա համար էին տալիս։ «Էդ մասին բան չեն ասել»: Որ չտանեք, ի՞նչ են անելու։ «Չգիտեմ ինչ պատիժ է սպասվում»:

30-րդ ընտրատարածքի պատասխանատու, իմքայլական Կարեն Սարուխանյանին հարցրինք՝ դրամահավաքին ո՞ւմ եք տանելու Ձեզ հետ։ «4-5 հոգու մասին խոսք չկա, ես հրավիրել եմ շատերին, չգիտեմ՝ որքան մարդ կգա»:

«Մարդա» ինչքա՞ն փող են բերելու։ «Վաղը կերեւա»: Չե՞ք հորդորել։ «Ես ո՞վ եմ, որ հորդորեմ»: Խոշորացված համայնքում հանրաքվեի «ասողն» եք, հետո էլ՝ չէի՞ք հորդորել, որ Սոֆյան ամուսնանա, կկարողանա՞ք 1 միլիոնից ավելի դրամ մուտք անել։ «Չկա նման բան. ինձ որեւէ մեկը նման բան չի ասել»:

Անձամբ ինչքա՞ն եք նվիրաբերելու։ «Ոչ մի կոպեկ»: Կհանեն կուսակցությունից։ «Ո՞վ պիտի հանի։ Ես ոչ մի կոպեկ չեմ տալու»: Ո՞նց կլինի էդպես։ «Ցանկությունը շատ է, բայց մենք դեռ հլը դիմացը պրոցեսներ ունենք, տրանսպորտի, տարբեր ծախսեր կան»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ