20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ծախսատար նախագահը վայելել է՝ օդում և ցամաքում, գուցե և՝ ջրում

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է․

«Ծախսատար Նախագահը

Որ գրավոր հարցմամբ դիմեմ ՀՀ Նախագահի աշխատակազմ, վստահ եմ՝ անորոշ պատասխան եմ ստանալու, ուստի ճիշտ համարեցի հարցն այս եղանակով հնչեցնելը։Ըստ Pastinfo-ի տեղեկատվության, պետական բյուջեից հատկացվող ամենաթանկ գործուղումները վայելել է ՀՀ նախագահը…

Այո՜, վայելել է՝ օդում և ցամաքում, գուցե և՝ ջրում…Ինձ, որպես ՀՀ քաղաքացի, հետաքրքիր է՝ ի՞նչ են մեր երկրին տվել 123 միլիոն դրամի գործուղումները, կոնկրետ ի՞նչ խնդիրներ են լուծվել այդ այցերով, ո՞րն է մեր պետության հասույթը:

Հասկացանք՝ իր պաշտոնակալման առաջին իսկ վայրկյանից Նախագահը երբևէ չի կատարել Սահմանադրության պահպանմանը հետևելու՝ իր սահմանադրական պարտականությունը, իսկի կողքով էլ չի անցել:

Բայց ի՞նչ է նա արել երկրի սահմաններից դուրս՝ հանուն երկրի…Միայն ինքը գիտի, մեկ էլ՝ Ամենազոր Աստվածը…

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ