06 Ապրիլի, Երկուշաբթի, 2020
KFC

Ալիև-Փաշինյան մյունխենյան հանդիպման ժամանակ Փաշինյանից կուզենայի լսել այլ տեքստ. Բորիս Նավասարդյան

Boris-Navasardyan-320x210

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի համար առեղծված է մնում՝ ինչի էին Փաշինյանն ու Ալիևը համաձայնել ԼՂ հարցի շուրջ պանելային քննարկմանը, քանի որ ժամանակին, երբ միջազգային հանրության ազդեցությունն ավելի մեծ էր բուն հակամարտության վրա, քան այսօր, երկրների առաջին դեմքերը հրաժարվել են նման ձևաչափի քննարկումներին մասնակցել:

Ինչ վերաբերում է մյունխենյան քննարկմանը Նիկոլ Փաշինյանի պահվածքին, Բորիս Նավասարդյանը նշեց, որ նա շատ լավ սկսեց, երբ հիշեց Տիգրան Մեծին և Պոմպեոսին, որով ցույց տվեց Ալիևին, թե անիմաստ է այդ՝ պատմական ուղղությամբ գնալ, բայց անհասկանալի է, թե ինչու այդ ոճով շարունակեց՝ բերելով այլ պատմական իրողությունների օրինակներ:

«Երևի ինքը հասկանում էր, թե ով է այնտեղ նստած, ինչ է պետք մատուցել այդ մարդկանց: Ես կուզենայի լսել այլ տեքստ: Մենք մեր օրակարգում, հանրային տարբեր բանավեճերում 2 հարց պիտի քննարկենք՝ անվտանգություն և մարդու, քաղաքացու իրավունքներ: Որևէ հիմնավորում չկա, որ Արցախի հայության համար անվտանգություն կապահովվի, նաև ՀՀ-ի քաղաքացիների: Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հարցը կամ որևէ հայի՝ որպես Ադրբեջանի քաղաքացի, չի կարող այսօր արդիական քննարկումներում լինել»,- նշեց Նավասարդյանը:

Հարցին ի պատասխան՝ Երևանի մամուլի ակումբի նախագահը վստահեցրեց, որ մյունխենյան հանդիպման ժամանակ Փաշինյանի ասածներն ավելի  ընկալելի էին միջազգային հանրության համար, քան Ալիևինը, մյուս կողմից՝ նրանց պատկերացումներում դրական վերաբերմունք կա տարածքային ամբողջականության նկատմամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ