25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծննդատները գործելու են, ահաբեկելով ոչնչի չեք հասնի, Սովորե՛ք մարդկանց հետ մարդավարի խոսել. իմքայլականը՝ նախարարությանը

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրել է․

«Երեկ զանգ եմ ստանում: Լացով ինձ է զանգել Մարալիկի ծննդատան աշխատակիցը:

«Տիկին Հովսեփյան, էս Գայանե Ավագյանը ամեն ինչ կանի, որ ծննդատունը փակվի, ինչ սուտ ասես հորինում է, աչքի առաջ սարքը կա, ասում է չկա »:

Հարցը պարզում եմ մի քանի հոգուց, հավաստիանում այդ կնոջ վերաբերմունքի մասին:

Զանգում եմ այդ Գայանե Ավագյանին և հարցիս ի պատասխան առաջին բառը լսում եմ. «վիրահատարանի լամպի մեկ լամպչկան չէր աշխատում»: Սկսում է այստեղից և այլևս կարկամում եմ հանգիստ խոսել: Այս կնոջ մասին բավականին բաներ լսել էի ՝ անբարեհամբույր վերաբերմունքի, չոր մոտեցումների, «ղասաբի» կեցվածքի հետ կապված և դա առաջին անգամը չէ, ինչպես հասկանում եմ Առողջապահության նախարարության որոշ աշխատակիցների մոտ սա վարքագիծ է:

Իր կերպարին համապատասխան սկսեց ինձ ներկայացնել և ամենածիծաղելին, որ իրենց ուղարկած չափորոշչից դուրս պահանջներ էր (էս անգամ փոխվել էր), որը անգամ Երևանի ծննդատներում չկա, այդ թվում նաև Շիրակի մարզի իրենց շատ սիրելի բաժանմունքում:

Որքան հասկացա փորձում են խնդիրներ ստեղծել, բայց քանի որ որևէ կերպ այս հարցը, բացի հանրայինից, չեմ պատկերացնում, մենակ տեղեկացնեմ՝ ծննդատունը, թե Մարալիկի, թե Գյումրիի գործելու է:

Մարդկանց ահաբեկելով ոչնչի չեք հասնի, սա ասում եմ որպես մարզի ընտրված, ժողովրդի քվեն վաստակած պատգամավոր:

Երեկ գրություն եմ ուղարկել նախարարություն արձանագրությունը ստանալու համար և հուսով եմ՝ խելամիտ պատասխան կգա:

Սովորե՛ք մարդկանց հետ մարդավարի խոսել, այլապես իմ վերաբերմունքը ավելի կփոխվի: Ամեն ինչ կարելի է անել մարդկայնորեն, ողջամիտ բառեր ու վերաբերմունք ընտրելով, բայց չէ՜, ամեն մեկը իրեն իրավունք է վերապահում հոխորտալու:

Ինձ այստեղ բարոյախրատական ճառեր չասե՛ք, չդաստիարակե՛ք, երկուսն էլ ունեմ, կարիքի դեպքում կարող եմ օգնել ձեռք բերեք»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ