20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պետք չէ մինչև 2024-ը սպասել ծավալուն ներդրումների, Հայաստանը դրան պատրաստ չէ․ Բագրատ Ասատրյան

Հայաստանն ինստիտուցիոնալ առումով ծավալուն ներդրումների պատրաստ չէ, հատկապես, եթե խոսքն օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին է։ Այս մասին լրագրողների հետ  հանդիպմանն ասաց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։

Ըստ նրա՝ սա այսօրվա խնդիր չէ, քանի որ Հայաստանի զարգացման վերջին տասնամյակներն այնպիսին էին, որ ներդրումների հոսքը պետք է կրճատվեր։ Բագրատ Ասատրյանի խոսքով՝  ներդրումային միջավայրի հետ կապված խնդիր կա և դժվար կլինի ներդրումներ ներգրավել։

«Պետք չէ դրան սպասել մինչև 2024 թվականը: Այստեղ պետությունը պետք է պատասխանատվություն վերցնի՝ սկսած կոնկրետ փոքր ծրագրերի մշակումից և միջազգային հանրությանը ներկայացնելուց մինչեւ այդ ծրագրերի իրականացմանը նպաստելուց»,- ասաց նա:

Բագրատ Ասատրյանի խոսքով՝ ինստիտուցիոնալ լուծումներ են անհարժեշտ ներդրումային միջավայր ստեղծելու համար։ «Ես հասկանում եմ, որ իշխանություններն ուզում են ամեն տարի ավելի մեծ ներդրումներ տեսնել, բայց դրա համար շատ ավելին պետք է արվի»,- մանրամասնեց նա։

Տնտեսագետն անդրադարձավ նաև երկրում ժողովրդագրական պատկերին՝ նշելով, որ 2019-ին գրանցվել է փոքր, բայց դրական տեղաշարժ, թեև վիճակը, այդուհանդերձ, բարդանում է։

«Մենք մտնում ենք ժողովրդագրական հերթական փոսի մեջ, երբ առաջիկա 2-3 տարիների ընթացքում ակտիվ վերարտադրողական տարիք է մտնելու այն սերունդը, որը ծնվել է 2000-2001 թվականներին, իսկ մենք նորանկախ հանրապետության պատմության մեջ ամենաքիչ ծնունդներ ունեցել ենք հենց այդ ժամանակահատվածում՝ 30,000-32,000 ծնունդ»,- ասաց նա։

Տնտեսագետի խոսքով՝ 2017-2018 թվականներին ՀՀ որոշ մարզերում արդեն գործ ունեինք դեպոպուլյացիայի հետ, երբ մահերի թիվը ավելի մեծ է, քան ծնունդներինը։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ