13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Նիկոլն իրոք Պանիկովսկու օրն էր ընկել, նրան Մերկելի պես աղջիկները չեն սիրում

Պարզվում է, որ Գերմանիայի ղեկավար ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԸ շատ վատ, հակահեղափոխական, լրիվ «սեւ»  կերպար է, ով հեչ չի հարգում «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանի ղեկավարին:                                      Ոչ ավել-ոչ պակաս, նա Նիկոլի աչքն է խոթել Վենետիկի հանձնաժողովի հանգամանքը, գրում է «Իրավունքը» :

Սակայն զարմանալիորեն իշխանությունը փորձել է դա թաքցնել քաղաքացիներից, ինչը եւ                        հայտնաբերել է ոչ պակաս  «սեւ», չար ու նախանձ Արմեն Աշոտյանը: 

«Չեմ կողմնորոշվում, դուք ավելի շատ պաթոլոգիկ խաբեբանե՞ր եք թե՞ անտաղանդ վախկոտներ: Ուրեմն այսօր  կայացած Մերկել-Փաշինյան հանդիպման տեսագրությունն եմ նայում  Նիկոլ Փաշինյանի  ՖԲ էջում, որն հեռարձակվել է հայերեն թարգմանությամբ: 

Հետո մտնում եմ Գերմանիայի կանցլերի պաշտոնական էջ ու լսում հանդիպման տեսագրությունն առանց 

թարգմանության: Ու պարզվում է ի՞նչ: 

Անգելա Մերկելն իր խոսքում Հայաստանի դատաիրավական բարեփոխումների համատեքստում  հիշատակում է Վենետիկի հանձնաժողովը, ինչի մասին հայերեն թարգմանության մեջ ԽՈՍՔ ՉԿԱ: 

Այդ հատվածը ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է նաեւ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում զետեղված  հաղորդագրությունից»,- գրել է ՀՀԿ փոխնախագահը ու կից տարածել Մերկելի խոսքի տեսագրությունը:

 Չէ, Նիկոլն իրոք Պանիկովսկու օրն էր ընկել, նրան Մերկելի պես աղջիկները չեն սիրում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ