23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարդկանց օգտագործելու այնուհտև վրաները թքելու Փաշինյանի բնավորությունը

Ո՞վ արտասահմանից կգա քվեարկելու «այո» էն իշխանության խաթեր, որը մերժել է նրա կենսաթոշակի իրավունքը

Արտասհմանում բնակվող քաղաքացիներին կոչ անելը որ գան ՍԴ դատավորներին պաշտոնանկ անելու հանրաքվեին «այո» քվեարկեն ակնհայտ ցույց է տալիս մարդկանց օգտագործելու այնհուհտև վրաները թքելու Փաշինյանի բնավորությունը։

Ինչպե՞ս, անցյալ տարի Լուսավոր Հայաստանը օրինագիծ էր ներկայացրել, որ արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունենան ստանալ իրենց հասանելիք կենսաթոշակները, այո, մարդիկ ամբողջ կյանքը աշխատել են, վաստակել են կենսաթոշակը, ինչ է թե դրսում են ապրում, զրկվում են կենսաթոշակից։ «Իմ քայլ»-ը, այսինքն Նիկոլ Փաշինյանը մերժեց օրինագիծը, այսինքն արտասահմանում բնակվող քաղաքացների շահերի դեմ գործեց։

Սա է Փաշինյանը՝ կոչ անել, փողոց հանել մարդկանց, նրանց ուսերի վրա բարձրանալ դառնալ վարչապետ, շուռ գալ թքել վրաները՝ թե ինչ եք ուզում ինձանից, աղքատությունը ձեր ուղեղներում է՝ գնացեք հանեք ուղեղներիցդ, տեսեք մենք ոնց ենք հանում՝ մեր աշխատավարձերը բարձրացնում ենք, պարգևավճարներ ենք տալիս, տունը վերանորոգում եմ, և այլն, անասնապահներ պիտի մուծվեք մասնավոր սպանդանոցներին, ձեռ չի տալի՞ս, մորթեն անասունը գնան երկրից, իր գործը չի, իսկ որ ներկրված կաթի փոշուն չեք կարողանում մրցակցել, պատճառը դուք եք. քանի որ կաթի մեջ թրիք եք լցնում, չի ծախվում և այսպես, շարունակ։ Հիմա էլ՝ մի քանի ամիս առաջ մերժում է արտասահմանում ապրող քաղաքացիների կենսաթոշակի իրավունքը, ու վեր կենում ասում՝ էկեք իմ այո-ին քվերակեք։

Մարդ պիտի հիմար լինի, որ փող ծախսի տոմս առնի, արտասահմանից գա քվերակի «այո» նրա խաթեր ով զրկում է իրեն հասանելիք թոշակից։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ