22 Փետրվարի, Saturday, 2020
KFC

“Ոչ” քվեարկողը ժողովրդի թշնամի ա Ցանկացած մտածող մարդ վտարանդի ա Այլակարծությունը՝ արատավոր զեղում Ժողովրդի հայրն ա տենց ասում …

l-GS5XnKhQjm

2.7 մլրդ ծախսվում ա բյուջեից
մի էդքան էլ ֆեյքերի ֆաբրիկայից
որ դու քեզ զգաս հպարտ քաղաքացի
հետո էլի անցնես քո գործին

Քո ջեբը հանրաքվե քցեցին
Ներդրումների խոստումներ տվեցին
Կգնաս խելոք “Այո” կասես
Հետո հանգիստ տեղդ կնստես

Քո հիմնական խնդիրը ՍԴ-ն ա, հիշիր
Հակաօրինական հանրաքվեին մասնակցիր
Հերթը հասնի Ամուլսարին, կդառնաս պողոս
Ում կարծիքը կարևոր չի էլ անխոս

“Ոչ” քվեարկողը ժողովրդի թշնամի ա
Ցանկացած մտածող մարդ վտարանդի ա
Այլակարծությունը՝ արատավոր զեղում
Ժողովրդի հայրն ա տենց ասում

Մի պահանջի պատասխաններ հարցերի
ԱԱԾ-ն մոտիկից կծանոթացնի ասֆալտին
Գլխիդ ավելորդ շառ մի բեր
Սևերի հետ մի կապի հույսեր

Հների հետ գալով միշտ վախեցրա
Ցանկացած արատ դրանով արդարացրա
“Բա Սերժի վախտ լավ էր՞” հա հարցրա
Մի տարի էլ տենց գլորի, թող գնա

Վերջում սաղ լավ ա լինելու
Բայց քո մոտ չէ ու չես ջոկելու ինչու
Դու կգնաս խոպան ապրելու
Ինձ հեռվից կյանք սովորացնելու

Իսկ ես կմնամ իմ երկրում
Փորձեմ մի բան ուղղել այս կրկեսում
Իմ ներվերին պինդ առողջություն
Քեզ էլ մի քիչ տրամաբանություն

Անժելա Էլիբեգովա

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ