08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մի քիչ համեստ եղեք, էլի, մի փամփուշտի չափ, շատ չէ

Երբ արդեն գրեթե չորս տարի տարբեր մակարդակներում ու առիթ-անառիթ վայրահաչում են ապրիլյանի օրերին ազերիների անհավասար ուժերի ճնշման ներքո ու հերոս հայորդիների կյանքի գնով ոսոխին ժամանակավորապես հարկադրված զիջված տարածքի ու Վարազաթմբի մասին, երբ դրանք որպես հաղթաթուղթ ճոճում են նույնիսկ դասալիքներն ու վառոդի հոտից քիթները կնճռոտողները, դառնությամբ ակամա հիշում եմ իմ ծառայության այն փոքր, բայց անմոռանալի դրվագը, երբ 2011 թվականին Նախիջևանյան հատվածում գնդապետ Մուրադյանի նախաձեռնությամբ ու գերագույն գլխավոր հրամանատարիս հանձնարարությամբ մեծ դժվարությամբ կարողացանք առաջ տալ մեր զորքերի դիրքերը` դրանով հազարավոր հեկտարներ ընդգրկելով մեր պահպանության տեղամասում:

Եվ այն ժամանակ կարծես թե շատ քչերը նշանակություն տվեցին այդ առաջընթացին, իսկ գերագույն գլխավոր հրամանատարը ոչ ֆեյսբուքյան լայվով, ոչ էլ որևէ քիչ թե շատ հայտնի լրատվամիջոցով չթմբկահարեց այդ լուրն ի լուր աշխարհի` դա համարելով զինված ուժերի ամենօրյա գործունեության արդյունք:
Մի քիչ համեստ եղեք, էլի, մի փամփուշտի չափ, շատ չէ:

Գնդապետ Գուրգեն Գրիգորյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ