19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պոլի փայտ լինի, բայց ՔՊ-ական

«Քաղաքացիական հարթակ» հասարակական կազմակերպության ղեկավար Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Արդարադատության նախարարությունը մերժել է Արփինե Հովհաննիսյանին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում։

Իսկ այսօր «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն է նշանակվել ՔՊ ական Վիլեն Գաբրիելյանը։
Փորձագիտական կենտրոնի տնօրենի համար մրցույթ էր կայացվել, որում հաղթող էին ճանաչվել 3 անձ, տնօրենի պաշտոնում նշանակվել է ՔՊ-ական ակտիվիստը։

Հետաքրքիր է, որ մասնագիտական հսկա կարողությունների տիրապետող Արփինե Հովհաննիսյանին չեն ընդգրկում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում, իսկ ՔՊ-ական ակտիվիստին նշանակում են փորձագիտական կենտրոնի տնօրեն։

Էհ, ավելի լավ չէր լինի ի սկզբանե հայտարարեք, որ մեզ կիրթ ու գրագետ մարդիկ անհրաժեշտ չեն։
Էլի հին թեզին եք,պոլի փայտ լինի, բայց ՔՊ-ական»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ