27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Մեր իշխանության ամենամեծ սխալը եղել է այն, որ Նիկոլ Փաշինյանի նման գործիչները հայտնվել են քաղաքական դաշտում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը չի բացառում, որ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու նպատակը ՍԴ թնջուկի հանգուցալուծումն է: Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Aravot.am-ի հարցին, Էդուարդ Շարմազանովն ասաց` Նիկոլ Փաշինյանը մի քանի փորձ արեց այդ հարցը լուծելու`Վահե Գրիգորյանը ԱԺ-ում իրեն հայտարարեց ՍԴ նախագահ, «ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ իր խմբակցության անդամները ծպտուն չհանեցին»: Հետո ԱԺ նախագահի օրենսդրական նախաձեռնությունը, որը կրկին տապալվեց: Երրորդը`«կաշառքի մասին» օրենքն էր, որն ըստ բանախոսի, կրկին ձախողվելու է: Չորրորդը`ՍԴ դատավորների վրա հոգեբանական եւ անձնական ճնշումներն են`սիրուհիների պատմություններ, կոմպրոմատներ, Հրայր Թովմասյանի բնակարանի ներխուժում, «ճտիկով գրիչ» եւ այլն, բայց կրկին ապարդյուն: «Մնում է այս սահմանադրական բարեփոխումները, որը էլի չեն անցնելու: Ես համոզված եմ`անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական հայացքներից, ՀՀ-ում կան գործիչներ, ում համար Հայաստան ժողովրդավարական արժեքներն աներկբա են»:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ վերջին մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներին, թե «սորոսականների» գործունեությունը ՀՀԿ-ի իշխանության օրոք է թույլատրվել: «Բայց ինչի՞ նյարդայնացավ»,- նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին`ասաց Էդուարդ Շարմազանովը`հավելելով, որ ՀՀԿ-ի ժամանակ «սորոսականները» իշխանության մեջ չէին:

Aravot.am-ի դիտարկմանն էլ արձագանքելով`ասաց. «Մեր իշխանության եւ հասարակության ամենամեծ սխալը եղել է այն, որ Նիկոլ Փաշինյանի նման գործիչները հայտնվել են քաղաքական դաշտում, էլ չեմ ասում`պետության գագաթին»:
 
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
aravot.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ