29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Երեկոյան, ինքներդ Ձեր հետ «լայվ» մտեք ու «զրուցեք վարչապետի հետ» ». Հայկ Մամիջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

16203_b

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իսկ հիմա ավելի լուրջ…

Գիտեմ, որ կարդալու եք, պարոն Փաշինյան, ինչպես և ամեն օր կարդում եք:

Ընդամենը մեկ ու կես տարում Ձեզ հաջոզվեց հասնել նրան, որ Ձեզ ցանցում ՈՉ ՄԵԿ չպաշտպանի` ոչ առաջին Նախագահի աջակիցները, ոչ սորոսականները, ոչ փողոց փակածները, ոչ Բաբաջանյանը, ոչ լուսավորենք…

Դե Ձեր թիմակիցներն էլ լռում են, որովհետև դե ինչ ասեն:
Մեկ ու կես տարի առաջ Դուք հայկական ֆեյսի տիրակալն էիք, իսկ հիմա` մեմի շարքային հերոս:

Ու էլ Սերժ Սարգսյանի դեմ շինծու գործերն էլ չեն օգնի, մոնտաժած նյութերն էլ, Ձեր ընտանեկան reality show-ն էլ:

Պոպուլիզմի զինանոցում մի շոու է մնացել` լավ կլինի չօգտագործեք:

Դուք հաստատ ответка կտաք մեկին կբռնեք, մի կինո կսարքեք, բայց էտ ամենից հետո երեկոյան, ինքներդ Ձեր հետ «լայվ» մտեք ու «զրուցեք վարչապետի հետ». բա էս ո՞նց սենց եղավ»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ