17 Փետրվարի, Երկուշաբթի, 2020
KFC

«Սեփական երկրում հաղթանակած ժողովրդի նկատմամբ նման վերաբերմունքը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն». Վիտալի Բալասանյան

0D6AEFF7-5C24-4F93-8852-C4C817196CC7

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Սիրելի’ հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, հաղթանակած երկրի քաջարի մարտիկներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Հայոց Բանակի կազմավորման և Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ։

Հայրենյաց պաշտպանի կերպարը հայոց պատմության մեջ ձևավորվել է դարերի ընթացքում։ Բոլոր ժամանակներում հայ ազգային-ազատագրական պայքարում ներգրավված է եղել ողջ ժողովուրդը. պաշտպանելով հայրենիքը՝ հազարավոր հայորդիներ սխրանքներ են գործել, հերոսացել, շատերը՝ մարտիրոսվել ու անմահացել։ Հայրենյաց պաշտպանի կերպարը վերածնվեց Արցախյան ազատամարտի ընթացքում և դրան հաջորդող տարիներին: Պատերազմի ժամանակ ինքնաբուխ ձևավորված ինքնապաշտպանական ֆիդայական ջոկատները հենց մարտի դաշտում վերածվեցին կանոնավոր բանակի, որը դիմակայեց հակառակորդի նետած մարտահրավերներին և դարձավ մեր անվտանգության երաշխավորը։

Այսօր մենք առանձնահատուկ երախտագիտությամբ տոնում ենք նաև հայի ինքնության պաշտպան և գոյության երաշխավոր Հայոց Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձը։

Կերտած փառավոր հաղթանակից հետո Արցախում դեռևս բազում չլուծված խնդիրներ կան՝ կապված երկրի անվտանգության, պաշտպանունակության, պետական ինստիտուտների կառավարման, օրինականության և արդարության հաստատման, պետական գույքի և հողերի սեփականաշնորհման, տնտեսության զարգացման, Արցախի պատմաիրավական տարածքների բնակեցման, բնական ռեսուրսների շահագործման, ժողովրդագրական վիճակի, գործազրկության ու աղքատության հետ:

Մեր երկրում այդ խնդիրների մեծ մասի առկայությունը, սակայն, առաջին հերթին հետևանք է իշխանությունների ապաշնորհ կառավարման: Իսկ որոշ դեպքերում, պետական շահը ստորադասվել է անձնական շահին՝ պարարտ հող ստեղծելով ստվերային տնտեսության ձևավորման, օրինազանցության և անարդարության արմատավորման, պետական բյուջեի ոչ նպատակային օգտագործմամբ պետությանը պատճառած հսկայական վնասների ու մսխման, գյուղատնտեսական և այլ նշանակության հողերի ապօրինի սեփականաշնորհման կամ տասնյակ տարիներով շահագործման իրավունք ձեռք բերելու և օգտագործելու, հսկայական չափերի հասնող արտագաղթի, ապագայի նկատմամբ քաղաքացիների թերահավատության աճի համար:

Սեփական երկրում հաղթանակած ժողովրդի նկատմամբ նման վերաբերմունքը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն։ Ոտնահարված է Արցախի քաղաքացու արժանապատիվ ապրելու իրավունքը և խիստ վտանգված է նրա ապագան։
Վստահ եմ, որ քաղաքական կամքի դրսևորմամբ, միասնական ուժերով, նվիրումով ու պետական շահի գերակայությամբ մենք կապահովենք

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿՅԱՆՔ՝ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԱՐՑԱԽՈՒՄ

Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյան
հունվարի 27, 2020 թ»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ