13 Օգոստոսի, Հինգշաբթի, 2020
KFC

«Ես քեզ եղբայրական սիրով խնդրում ու հորդորում եմ չխառնվել մեծերի գործերին». Նարեկ Սամսոնյանը՝ Մարիամ Փաշինյանին

download (1)

Ես քեզ եղբայրական սիրով խնդրում ու հորդորում եմ չխառնվել մեծերի գործերին: Այս մասին ֆեյբուքյանիր էջում ուղիղ եթերի ընթացքում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ դիմելով Մարիամ Փաշինյանին:

«Սա քեզ պետք չի, սա քո սեփական որոշումը չի, սա քո տեղը չի: Որևէ բովանդակային պատասխան ինձնից մի ակնկալիր, որովհետև իմ պայքարը, իմ քաղաքական գործունեությունը քո հոր կատարած այլանդակ գործողությունների դեմ է: Իմ գործունությունը քո հոր ստի, կեղծիքի, զրպարտության, ատելության դեմ է: Ես քո դեմ ոչ միայն ոչինչ չունեմ, այլև իրոք եղբայրական սիրով հորդորում եմ հնարավորինս քեզ դուրս դնես այս ամեն ինչից»,- ուղիղ եթերի ժամանակ ասաց Նարեկ Սամսոնյանը:
Հիշեցնենք, որ երեկ Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր, որ վարչապետը 3000 դոլարով մեկ կիլոգրամ սև խավիար է գնում իր դստեր համար:

Սամսոնյանի հայտարարությունը ֆեյսբուքի իր էջում հերքել էր Մարիամ Փաշինյանը:

Նարեկ Սամսոնյանը, դիմելով Մարիամ Փաշինյանին, ասաց նաև, որ այն ատելությունը, որը գեներացվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, հասել է վտանգավոր սահմանների և վստահաբար դա մի օր տեղափոխվելու է հակառակ դաշտ ու սկսելու է դրսևորումներ ունենալ:

«Խոստանում եմ, Մարիամ ջան, որ ես անձամբ կպաշտպանեմ քեզ այդ ամեն ինչի ներխուժումից: Դու վստահ եղիր, սիրելի Մարիամ, որ դրսում քեզ ոչ ոք չի մոտենալու, չի անիծելու և չի հայհոյելու այնպես, ինչպես դա քո հոր պատճառով արել են այլ ընտանիքների կանանց և աղջիկների: Ես դա քեզ խոստանում եմ»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:

Նա նաև ասաց, որ զգացված է, որ Մարիամ Փաշինյանն իրեն «ջան»-ով է դիմում, չնայած՝ իր հայրը, այդ բառի մեջ քծնանք է տեսնում: Նա նաև հորդորեց, որ Մարիամ Փաշինյանը չպատասխանի իրեն:

«Լավ եղիր, վստահ եմ, որ մենք մի օր միասին սուրճ կխմենք ոչ ատելության պայմաններում և կքննարկենք երբևէ եղած այն բոլոր սխալները, որոնք արվել են՝ որպես մարդ, այլ ոչ թե գործիչ: Քեզ կանաչ ճանապարհ եմ մաղթում քո գործունեության մեջ: Հուսամ՝ մենք այս թեմայով էլ չենք խոսի, անգամ եթե դու արձագանքես, ես այլևս ասելու ոչինչ չունեմ»,- ասաց Սամսոնյանը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ