06 Հուլիսի, Երկուշաբթի, 2020
KFC

«Փաշինյանին մեկ օր ավել մնալը իշխանության սպառնալիք է ՀՀ և Արցախի համար». Շարմազանով

56C9F4B5-452E-48A9-933B-5300A1F3F05B

«Henaran.am»-ը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին հնչեցրած տեսակետներն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին ուղղված մեղադրանքներն Արցախի հարցում.

«Հերիք չի՞ խաբես ժողովրդին, պատախանատվությունը գցես վրայիցդ:
Նիկոլ Փաշինյանն իր ապաշնորհ քաղաքականությունը փորձում է համեմատել Սերժ Սարգսյանի թողած ժառանգության հետ, ուրեմն համեմատենք փաստերով.

• Սերժ Սարգսյանը հրաժարվել է Ադրբեջանին հանձնել 5 շրջանները. այս մասին հայտարարել է ոչ թե հայկական կողմը, այլ Բելառուսի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն ։
• Ալիեւը հայտարարել է, որ իր վրա միջազգային հանրության կողմից ճնշում կա՝ ճանաչելու Արցախի անկախությունը ։
• ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահները 5 հայտարարություն են ընդունել, որտեղ ճանաչում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր կամարտահայտությունը։
• ՀԱՊԿ-ն ու ԵԱՀԿ ՄԽ-ն ապակառուցողական քայլերի համար մեղադրել են Ադրբեջանին եւ ոչ թե Հայաստանին ։
• ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ինչն ի դեպ, Փաշինյանը մինչ օրս չի արել ։
• Ապրիլյան պատերազմում մենք հաղթել ենք ։
• Պատերազմից հետո համանախագահները նշել ն, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան ։
• Ընդունվել են հայկական կողմերին ձեռնտու Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնեւի հայտարարությունները, որոնք Փաշինյանը խնամքով թաղեց ։

Իսկ ինչ է կատարվել վարչապետ Փաշինյանի կառավարման ընթացքում .

• ՀՀ վարչապետը Ապրիլյան պատերազմ սանձազերծած Ադրբեջանի նախագահին ի սկզբանե հռչակել է կիրթ եւ նորմալ
• Դուշանբեի վերելակում հրաժարվել է մեզ ձեռնտու վերոնշյալ հայտարարություններից
• հայտարարել է, թե պատաստ է երկխոսել ոչ միայն Ալիեւի, այլ նաեւ Ադրբեջանի ժողովրդի հետ
• հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման ելքը պետք է ձեռնտու լինի ոչ միայն Արցախին եւ ՀՀ-ին, այլ նաեւ Ադրբեջանի ժողովրդին ։
• Արցախն այդպես էլ չի վերդառանում բանակցային գործընթաց ։ Ավելին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները խստորեն քննադատել են Փաշինյանի քայլերն այդ ուղղությամբ, որին ի պատախան հայկական կողմը «դուխով » լռել է ։
• Ստեփանակերտում Փաշինյանը հայտարարել է, որ Արցախը Հայաստան է եւ վերջ՝ Հայաստանին ներքաշելով որպես հակամարտության կողմ, եւ խնդիրը ինքնորոշման իրավունքից տանելով տարածքային վեճի, ինչին Ադրբեջանի նպատակն էր ։
• Փաշինյանը խիստ քննադատության է ենթարկվել ՌԴ ԱԳՆ կողմից՝ զրոյացնելով հայկական կողմերի գլխավոր զենքը՝ կառուցողականությունը
Դատարկախոսելու փոխարեն, խոստումներդ կատարի»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ