19 Փետրվարի, Չորեքշաբթի, 2020
KFC

Իրավաբանությունն ու օրենքը երբեք այսքան անարգված չեն եղել. Աննա Մկրտչյան

7CE193EC-88AC-4B84-B139-46545662B317

Աննա Մկրտչյանը գրում է․

«Նիկոլի բովանդակային դատարկությանը գալիս է փոխարինելու նաև ձևի ու ձևականի սնանկությունը։

Ես կզարմանայի, եթե Հրայր Թովմասյանի հետ աշխատել կարողանային սրանք։Մասնագիտական արժանապատվություն, գիտելիք, ամենօրյա լուռ աշխատանք կատարող մարդիկ պետք չեն սրանց։

Սրանց միայն մի բան է պետք։ Իրենց ցանկությունները (կապ չունի ինչ բնույթի) գուշակող հնազանդ կամակատարներ։

Իրավաբանությունն ու օրենքը երբեք Հայաստանի Հանրապետությունում այսքան անարգված ու անպիտան չեն եղել։

Դատավորի վնգստալու կարողությունը չափելու իրավական նոր տեխնիկա ունի Նիկոլ Փաշինյանը։ Այն դատավորը, ով դատախազության, ՀՔԾ-ի, քննչականի հրահանգով (այո՛, հրահանգով ու ոչ միջնորդությամբ) հաշված ժամերի ընթացքում դատական նիստ կհրավիրի և ուղղակի հլու հնազանդ կդակի Նիկոլի ցանկությունն, ուրեմն ինքը դադարել է վնգստալ։

Քննարկել խուզարկության օրինականությունը հիմնավորվածությունը, տրամադրվող թույլտվության (որոշման) նպատակահարմարությունը, որպես քրեադատավարական գործողության կատարման, իրենց դեպքում իմաստ չունի։

Կազմակերպած խուզարկության իրավական դատարկությունը անգամ չկարողացան լցնել դրա ձևական «ճիշտ» իրականացման հաշվին։

Նիկոլի բովանդակային դատարկությանը գալիս է փոխարինելու նաև ձևի ու ձևականի սնանկությունը։

Հրայր Թովմասյանի անուն ազգանունը Նիկոլ Փաշինյանին ու իր ավազակախմբին այևս ամեն օր հիշեցնում են երևույթների մասին, որոնց հետ նրանք անհաղթահարելի առճակատման մեջ են։

Ու ինչպես երկու զուգահեռները չեն հատվում, այդպես էլ Նիկոլն իր ամբողջության մեջ չի հատվի արժանապատվության, հաստատակամության, կայունության, սեփական կարծիք ձևավորելու, այդ կարծիքը պահելու ընդունակ լինելու հետ։

Թվարկած հատկանիշներով օժտված լինելու համար հոգեբանական ողնաշար է պետք ունենալ։Իսկ այ դա, հաստատ, ամեն անկյունում գոռալով ձեռք չեն բերում։

Ու, ոչինչ, որ հիմա դժվար է, իսկ ոմանց համար շատ դժվար է, միևնույն է իրական գերակայությունները, այդ թվում իրավական, անփոփոխ են»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ