27 Փետրվարի, Հինգշաբթի, 2020
KFC

Ավագանու ընդդիմությունը կզբաղվի «Հին Երևան»-ով․ Հրապարակ

C36AB257-692D-40F6-B11C-D9584FDCE621

«Մեր տեղեկություններով, Երեւանի ավագանու ընդդիմությունը որոշել է հիմնովին զբաղվել «Հին Երեւան» պրոյեկտով։ «Մայրաքաղաքի կենտրոնում կառուցվող հին քաղաքի ճարտարապետ Լեւոն Վարդանյանը, ի դեպ, Արթուր Մեսչյանի ընկերն է, հանգուցյալ Ժոկոյի` Գեւորգ Վարդանյանի (որի աղջիկներից մեկը պատգամավոր է, մյուսը՝ ավագանու անդամ` հայտնի «ականջ ծամողը») եղբայրն է։

Ճիշտ է, շինարարությունը սկսվել է Տարոնի ժամանակ, սակայն այն ժամանակ շինթույլտվությունը տրվել էր «մինուս մեկ»` ստորգետնյա աշխատանքների համար։ Հեղափոխությունից հետո կառուցապատումը շարունակվեց առանց շինթույլտվության, քաղաքաշինական նորմերի ոտնահարմամբ՝ կառուցվեց «մինուս 3» եւ «պլյուս 6»` 3 նկուղային հարկ, 6 վերգետնյա, եւ դա այն դեպքում, երբ առկա է կառավարության որոշում, որը թույլ է տալիս «Հին Երեւանի» դեպքում կառուցել վերեւում՝ 3, նկուղում` 2 հարկ։

Եթե հարցը գնար շինթույլտվության, քաղաքապետը չէր կարողանալու թույլտվության տալ` կառավարության որոշման պատճառով, ուստի հորդորել էին կառուցապատողին` կառուցի, հետո կգաս, ինքնակամով կօրինականացնենք»:

Մենք հարցում արեցինք քաղաքապետարան, եւ մեզ պատասխանեցին․ «Հին Երեւան թաղամասի քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրվել են ՀՀ կառավարության 2014 թ․ նոյեմբերի 6-ի N1227-Ա որոշման հիմքով», ինչը հաստատում է վերը նշվածը` 6 հարկանի շենքեր կառուցելու թույլտվություն չկա»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ