02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Օրվա իշխանությունը խնդիր ունի արագ ձերբազատվել ինձնից». Հրայր Թովմասյան

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը իր բնակարանում տեղի ունեցած խուզարկությունից հետո հանդիպեց լրագրողների հետ: Նրա խոսքով՝ ինքը քննչական բոլոր գործողությունների ժամանակ միջնորդել է, որպեսզի տեսաձայնագրվեն բոլոր գործողությունները, սակայն դրանք մերժվել են: Նրա խոսքով՝ ՍԴ-ի դեմ կատարվող գործողությունները, ըստ նրա՝ մեկ նպատակ ունեն. «Օրվա իշխանությունը խնդիր ունի արագ ձերբազատվել ինձնից՝ որպես ՍԴ նախագահի»:

Երկու-երեք անգամ հրավիրվել եմ հարցաքննության, այսօր իմ տանն են քննչական գործողություններ կատարել։ Իմ խնդրանք, միջնորդությունը, հորդորը եղել է մեկը, որ այդ ամբողջը տեսաձայնագրվի, որովհետև վստահեցնում եմ՝ այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահը։

«Իրոք, ցավ եմ ապրում դրա համար։ Դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու, և այդ ժամանակ ապացուցողական բազան , թե ով ինչ ասեց, ինչու ասեց՝ չի լինելու։ Իմ միջնորդությունը միշտ կրկնելու եմ, որ այդ ամբողջ հարցաքննությունը տեսաձայնագրվի։ Իմ համար անհասկանալի է քննչական մարմնի ձեռնպահ մնալը և մեր միջնորդությունը մերժելը», – ասաց ՍԴ նախագահը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ