03 Ապրիլի, Ուրբաթ, 2020
KFC

Պարոն Միրզոյան, ինչո՞վ օգնենք Ձեզ. Ես Ձեր օգնության կարիքը չունեմ. ԱԺ նիստը լարված մեկնարկեց /Ուղիղ/

Այսօր Ազգային ժողովի նիստի մեկնարկն արդեն իսկ լարված է: ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, հայտարարեց, որ Սահմանադրության 104-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Ազգային Ժողովի նախագահն ապահովում է ԱԺ-ի բնականոն գործունեությունը. «Ինչո՞ւ չեք ապահովում ԱԺ բնականոն գործունեությունը՝ կապված այն իրավիճակի հետ, որ ԱԺ-ի ¼-ի ստորագրություններ են հավաքվել, սակայն իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովը չի կարող գործել»:

«Դուք դեկտեմբերին հայտարարել եք, որ որևէ խնդիր չկա, հանձնաժողովը կգործի: Սակայն այդ հանձնաժողովը հիմա կազմ չունի: Եթե խորհրդարանի ինչ-որ հանձնաժողով չի գործում, նշանակում է, որ ԱԺ-ի ինչ-որ մարմին չի գործում, իսկ եթե դա այդպես է, նշանակում է ԱԺ նախագահը չի կարողանում ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը: Պարոն Միրզոյան, ինչո՞վ Ձեզ օգնենք, որ կարողանաք ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը»:

 «Կարծում եմ, որ որպես փորձված իրավաբան Դուք պետք է հասկանայիք, որ ԱԺ նախագահն այդ քննարկվող հարցի առնչությամբ իր իրավասությունների շրջանակներում ինչ պարտավոր էր ու կարող էր արել է: Մնացած ամեն ինչը քվեարկվում է ԱԺ նիստի ընթացքում, իսկ պատգամավորներն ազատ են իրենց քվեարկության մեջ: Մեղադրել ԱԺ նախագահհին պատգամավորների քվեարկեության այս կամ այն արդյունքի մեջ, նշանակում է լավ չհասկանալ Սահմանադրության տրամաբանությունը: Եթե օգնություն եք առաջարկում, խորհուրդ կտամ դիմել իրավաբանների օգնությանը Ձեզ համար այս հարցը պարզելու համար»,-արձագանքեց Արարատ Միրզոյանը:

Մարուքյանը նշեց, թե Միրզոյանի պատասխանից կարելի է ենթադրել, որ վերջինս ցանկացել է, որպեսզի նման հանձնաժողովն ունենա կազմ, սակայն պատգամավորներն այլ բան են որոշել. «Ձեր խմբակցության ղեկավարը նախ ասաց, որ դեմ են քվեարկելու, հետո ասաց, որ չեն մասնակցելու քվեարկությանը: Դուք որպես քաղաքական թիմի կարևոր անդամ, ԱԺ նախագահ, հայտարարել եք, որ քաղաքական խնդիր չեք տեսնում և հանձնաժողովը կարող է գործել: Դեկտեմբերի 5-ի ձեր հայտարարությունը կարևոր է, մարդը պետք է իր խոսքը հարգի: Իսկ երեկ հարցուպատասխանի ժամանակ պարզվեց, որ քաղաքական որոշմամբ է տապալվել հանձնաժողովի ձևավորումը: Հիմա Դուք ասում եք, որ պատգամավորներն ազատ են իրենց քվեարկության մեջ»:

 Մարուքյանը լավ չի հասկացել Նիկոլ Փաշինյանի երեկվա ասածը, նկատեց ԱԺ նախագահը. «Հակառակը՝ քաղաքական կամքը եղել է օժանդակել այս քննությանը: Մենք քաղաքական կամք ենք ունեցել մինչև վերջ գնալու: Վարչապետն ասաց, որ հանձնաժողովի ստեղծման հարցում իրավական խնդիր կա: ԱԺ-ն իրավասու չէ այդ հարցը քննել: Իսկ մեր հայտարարություններին մենք տեր ենք»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ