26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Զոռով չի, մարդ չդարձաք». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ Ազգային ժողովում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը՝ մեկնաբանելով ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները եւ դրա հետ կապված սեփական «աննախադեպ » վարքագիծը, եւս մեկ անգամ ապացուցեց, որ հեռու է պետական մտածողությունից եւ արժանի չէ զբաղեցնելու պետության գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը ։

Արձանագրենք․ Փաշինյանն անգամ Ազգային ժողովի ամբիոնից այդպես էլ չցավակցեց նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահվան առնչությամբ՝ նշելով, թե էլ ի՞նչ պետք է աներ, եթե հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել ԱԱԾ պաշտոնյաների մասնակցությամբ եւ համապատասխան պետական պատվո արարողակարգով ։

Փաստորեն, ըստ Փաշինյանի՝ ԱԱԾ վերնախավը չպե ՞տք է մասնակցեր հուղարկավորությանը ։ Եթե մասնակցել է, դա արդեն իր սիրելի «աննախադե ՞պ»-ն է։

Փաշինյանը հարցնում է՝ իսկ ի ՞նչ պետք է աներ կառավարությունը, ասում է՝ Կուտոյանը վիճահարույց ժամանակաշրջանում է պաշտոնավարել ։

Ասեմ․ կառավարության ղեկավարն անձնապես պետք է ցավակցեր եւ մասնակցեր հոգեհանգստի կամ հուղարկավորման արարողությանը ։

Հ.Գ. Նիկոլ Փաշինյան, իսկ երբ շնորհակալություն էիր հայտնում ԱԱԾ-ին եւ Գեորգի Կուտոյանին լավ աշխատանքի համար, այն ժամանակ չէիր մտածո ՞ւմ, որ նա վիճահարույց ժամանակաշրջանում է պաշտոնավարել։ Թե ՞ կրկին իրողություն փոխվեց ։

Զոռով չի, մարդ չդարձաք»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ