19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանը կրկին կեղծ տվյալներ է ներկայացրել․ հերթական մանիպուլյացիան

Վարչապետ Փաշինյանը շարունակում է կեղծ թվեր հրապարակել և դրանք ներկայացնել, որպես իր կառավարության ձեռքբերում։ Այսօր Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի ընթացքում խոսել է տոնական օրերին հանրապետությունում արձանագրված հավելյալ դրամաշրջանառության մասին․ «Այսինքն՝ մենք 271 մլն դրամ ծախսելով՝ Հայաստան բերեցինք հավելյալ 9 մլրդ 307 մլն դրամ:

Բայց կա շատ ավելի կարևոր արձանագրում, ամենամեղմ հաշվարկների արդյունքում այդ 9 մլրդ 308 մլն դրամ հավելյալ առևտրաշրջանառության արդյունքում գեներացվելու է մոտավորապես, ինձ ասում են, որ նվազագույն հաշվարկներով 325 մլն դրամի հարկ: Այսինքն՝ այդ 9 մլրդ դրամի առևտրաշրջանառության մեջ ներգրավված ընկերությունները վճարելու են 325 մլն դրամի հարկ: Այն գումարը, որը մենք դեկտեմբերին ծախսեցինք, առնվազն կրկին վերադառնալու է պետբյուջե և մի բան էլ ավելիով։ Եվ սրանով բազմաթիվ գործարարներ, շատ մեծ թվով անհատ ձեռնարկատերեր օգտվեցին այս դրամաշրջանառությունից և պետության կատարած 271 մլն դրամի ծախսի շնորհիվ հավելյալ օգուտներ գեներացնելու հնարավորություն ստացան»,-ասաց վարչապետը:

Վարչապետը նշեց, որ 9 միլիարդ 307 միլիոն դրամ շրջանառությունից շուրջ 4 միլիարդը կատարվել է ՀՀ մարզերում։

Փաշինայանի հայտարարությունը, թե «271 մլն դրամ ծախսելով՝ Հայաստան բերեցինք հավելյալ 9 մլրդ 307 մլն դրամ» նշանակում է, որ այդ գումարները գեներացվել են բացառապես տոնական օրերին Հայաստան եկած զբոսաշրջիկների հաշվին։ Սակայն պետք է նկատել, որ իր խոսքի սկզբում Փաշինյանը խոսում է հավելյալ դրամաշրջանառության մասին, այսինքն 9 մլրդ 307 մլն դրամը դա այն գումարն է, որը ձևավորվել է տոնական օրերին Հայսատանի բոլոր բնակիչների և զբոսաշրջիկների կատարած գնումների արդյունքում։ Պարզ է, որ այս գումարի առյուծի բաժինը հայաստանցիների գրպանից է, բոլորս գիտենք, թե որքան մեծ գումար են ծախսում հայ ընտանիքները տոնական օրերը կազմակերպելու համար։ Եվ հետևաբար նշված գումարը ոչ թե բերվել է Հայաստան, այլ մեծամասամբ ծասվել է քաղաքացիների կողմից։

Մյուս կողմից կեղծ է Փաշինյանի այն պնդումը, որ հավելյալ դրամաշրջանառության նման չափ եղել է, քանի որ իրենք 271 մլն դրամով տոնական միջոցառում են կազմակերպել Հայաստանում։ Հայաստանում ամեն տարի են ճոխ Նոր տարի նշում։ Եվ որքան էլ զարմանալի լինի վարչապետի համար դա եղել է նաև «նախկին ռեժիմի» իշխանության տարիներին։

Նույն ուղիղ եթերի ընթացքում վարչապետ Փաշինյանն ասում է․ «Բայց կա շատ ավելի կարևոր արձանագրում․ ամենամեղմ հաշվարկների արդյունքով՝ այս 9 միլիարդ 307 միլիոն դրամ հավելյալ առևտրաշրջանառության արդյունքում նվազագույն հաշվարկներով գեներացվելու է մոտավորապես 325 միլիոն դրամի հարկ: Այսինքն՝ այս 9 միլիարդ դրամի փոքր ձեռնարկությունները, առևտրաշրջանառության մեջ ներգրավված ընկերությունները, փոքր ձեռնարկությունները և այլն, վճարելու են 325 միլիոն դրամի հարկ: Այն գումարը, որ մենք դեկտեմբերին ծախսեցինք, առնվազն կրկին վերադառնալու է պետական բյուջե և մի բան էլ ավելի»,-հայտարարեց Փաշինյանը:

Փաշինյանի պնդումը, թե «այն գումարը, որ մենք դեկտեմբերին ծախսեցինք, առնվազն կրկին վերադառնալու է պետական բյուջե և մի բան էլ ավելի» ևս չի համապատասխանում իրականությանը։ Պաշտոնական տվյալներով միայն Երևան քաղաքում տոնական միջոցառումները կազմակերպելու համար քաղաքապետարանը ծախսել է 325 մլն դրամ, սրան եթե գումարենք վարչական շրջանների ծախսած 80 մլն դրամ, ապա կստացվի, որ միայն Երևանում ծախսվել է 405 մլն դրամ։

Վարչապետի հրապարակած տվյալների համաձայն 9 մլրդ 307 մլն դրամից 4 միլիարդի շրջանառությունը եղել է մարզերում, այսինքն Երևանում տոնական օրերի դրամաշրջանառությունը եղել է 5 մլրդ 307 մլն դրամ։ Հետևաբար Երևանում արձանագրված դրամաշրջանառությունից պետական բյուջե կգան, ոչ թե 325 մլն դրամ, այլ դրա կեսից մի փոքր ավելին։

Այնպես որ վարչապետի պնդումը, թե պետական միջոցներից ծախսված գումարից ավելին է վերադարձվել պետական բյուջե ևս չի համապատասխանում իրականությանը։

Պետք է հավելել նաև, որ օրինաչափ է այն փաստը , որ այս տարի քաղաքացիները ավելի շատ են ծախսել՝ քան անցյալ տարի, քանի որ ըստ պաշտոնական տվյալների 2019 թվականին ՀՀ-ում գրանցվել է մոտ 7 տոկոս տնտեսական աճ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ երկրում ավելի շատ փող կա քան 2018 թվականին։ Եվ, եթե սրան էլ գումարենք վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած գնաճը՝ ինչի հետևանքով նույն ապրանքի դիմաց քաղաքացիները ստիպված են վճարել ավելի շատ գումար քան մեկ տարի առաջ, կարելի է ենթադրել, որ այս հավելյան շրջանառությունը մեծ մասամբ գեներացվել է հենց ՀՀ քաղաքացիներ կատարած գնումներից։

politik.am

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ