18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ինչու՞ «դուխ» չունեցավ կառավարությունում հանդիպել իր գործընկերներին` միտինգավոր անասնապահ «վարչապետներին» ». Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաշինյանին ասեք` մանիպուլյատիվ թվեր ներկայացնելու փոխարեն հետևյալ հարցերիս այսօր ԱԺ-ում պատասխանի։

.Ինչու՞ գազի գինը իր կառավարման շրջանում ոչ միայն չի նվազել այլև սահմանին թանկացել է

.Ինչպե՞ս է գնահատում «Իմ քայլ»-ի պատգամավորի կարծիքը, թե գազի գնի թանկացումներից ողբերգություն պետք չէ սարքել

.Էլեկտրաէներգիան թանկանալու՞ է, թե՞ ոչ

.Ինչու՞ չկան ներդրումներ

.Ինչու՞ չկա ներգաղթ

.Ինչու՞ հանված չեն տեսախցիկները

Չէ՞ որ իրենք էին կանացի ներքնաշորերով փակում տեսախցիկները և վերջապես ինչու՞ «դուխ» չունեցավ կառավարությունում հանդիպել իր գործընկերներին` միտինգավոր անասնապահ «վարչապետներին», թե՞ հանդիպման համար պարտադիր պայման է ՊՊԾ գունդ գրավելը…

Հ.Գ. Ստի ոտքը կարճ է: Ինչ կցանես, այն էլ կհնձես»:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ