20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչո՞ւ մատով չեն կպնում Աղվան Հովսեփյանին: Իշխանությունները չեն ուզում, որ մարտի 1-ի գործը բացահայտվի. «գործ»-ում իրենց վերաբերող «մութ էջեր կան». Իրատես

Ասում են, թե իշխանություններն ամենեւին չեն ուզում, որ մարտի 1-ի գործը բացահայտվի։ Չեն ուզում, որովհետեւ հիշյալ «գործ»-ում բավականին «մութ էջեր կան» նաեւ իրենց վերաբերող։ Եվ բացառապես դրանով է պայմանավորված, որ նախկին գլխավոր դատախազ, բոլոր ժամանակներում «գորշ կարդինալի» համարում ունեցող Աղվան Հովսեփյանին իշխանությունները մատով անգամ չեն կպչում։

Նիկոլ Փաշինյանը, որը բոլորին «պառկըցնում» է ասֆալտին, երբեւէ որեւէ բառ չի արտաբերել Աղվան Գառնիկիչի մասին։ Այն Գառնիկիչի, որը սովետի ժամանակ եղել է «Ղարաբաղ կոմիտեին» դատող դատախազը, ապա ԼՂ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի գործը վարող քննիչը, 27-ը նրա «անհուն» սիլուետի ներքո է անցել, ու ասում են, ոչ միայն «արժեքավոր» ինֆորմացիոն փոխանակումներ է անում իշխանությունների հետ, այլեւ նույնքան «արժեքավոր» նյութեր ունի այն ժամանակվա ընդդիմության մասով` մարտի 1-ին իրադարձությունների հետ կապված:

Ի դեպ, շատերն են նկատել, որ վերջերս ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի հարազատներից մեկի հոգեհանգստին մասնակցող Սերժ Սարգսյանն ու Աղվան Հովսեփյանը միմյանց չեն բարեւել:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ