23 Փետրվարի, Կիրակի, 2020
KFC

Ո՞ւր են Իմ քայլի պատգամավորները, 1,5 տարի պատգամավոր չենք տեսել. Ակցիա կառավարության մոտ

sdvsd-5

Էնքան հարկեր են դրել, որ մենք մեր երկրում մեր արտադրած միսը չենք կարողանում վաճառել։ Մինչև կաթսային հասնելը միսը 4 տեղ հարկվում է, տակը բան չի մնում, զայրույթ հայտեց կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող ֆերմերեներից մեկը։

«Մեզ բանի տեղ չեն դնում, արհամարհում են։ Վարչապետը զբաղված է, թող Սուրեն Պապիկյանը գա, բայց ոչ Սննդի անվտանգության ծառայության պետը», – նշեցին գյուղացիները։

Եզդիական համայնքի ներկայացուցիչներից մեկն էլ հավաստիացրեց, որ ոչ մի մսագործ, իր տանը մորթ կազմակերպելիս, չի անտեսում սանիտարահիգիենիկ նորմերը, քանի որ այդ մսից նաև իր ընտանիքի անդամներն են ուտում։

«Այս նորամուծության արդյունքում եզդիական համայնքը կանգելու է արտագաղթի առջև։ Մինչդեռ այդ համայնքը մեծ ներդրում և ավանդ ունի հանրապետությանը թարմ միս մատակարարելու հարցում», – ասաց նա։ 

Մենք դեպուտատ ունենք, ում երեսը 1,5 տարի չենք տեսել: Մի անգամ չեն գալիս հարցնեն, թե ինչ դարդ ու ցավ ունենք, որպեսզի բերեն կառավարություն: Հայտնռցին կառավարության մոտ ակցիա անող մսավաճառները:

Քաղաքացին հայտարարեց, որ խոսքն Արմավիրի մարզի պատգամավորների մասին է. «Թող գան Իմ քայլի պատգամավորները, սաղս աչքներս փակ գնացել ընտրել ենք: Թող գան տեսնեն, թե ինչ է կատարվում գյուղում, ոչ մի բան չունենք: Միայն նստում գրում են ու հրամայում»:

Ակցիայի մասնակցի խոսքերով, իրենք են ընտրել պատգամավորներին, սակայն վերջիններս նստում ու առանց իրենց հետ քննարկելու իրենց մասին օրենք են գրում. «Նստած իրենք իրենց պարգևատրում են»:

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ