17 Փետրվարի, Երկուշաբթի, 2020
KFC

«Ընդդիմադիր գործունեություն ձեւացնելը օրգազմ ձեւացնել չի՝ մենակ բղավելով չի ստացվի». Հայկ Մամիջանյան

2BF27642-ECB6-472B-BB0D-6BD28798FB04

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ ԱԺ ամենաԿԱԽՅԱԼ պատգամավոր Արման Բաբաջանյանը նոր բարձունքներ է նվաճում…

Ախր ընդդիմադիր գործունեություն ձեւացնելը օրգազմ ձեւացնել չի՝ մենակ բղավելով չի ստացվի։
Պարոն Բաբաջանյան, ես ինձ վատ մարդ չեմ համարում եւ Սերժ Սարգսյանը իմ քաղաքական թիմի ղեկավարն է։

Պետական պաշտոն չեմ զբաղացնում, բայց իր առաջարկով ինձ վստահվել է Հայաստանի ամենամեծ երիտասարդական քաղաքական կառույցներից մեկի՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկը։ Ի թիվս լիքը այլ բաների՝ ես իրենից սովորել եմ տոկունություն, համբերատարություն եւ խոհեմություն։
Կա մի բան, որում ես հարյուր տոկոսով վստահ եմ ՝ իր ցուցումները եւ հանձնարարությունները կատարելիս ես երբեք չեմ կատարի որեւէ գործողություն, որը կարող է վնասել մեր երկրին։
Լսել եմ, որ կուսակցություն եք փորձում հիմնել։ Իսկ ի՞նչ են սովորելու Ձեր կուսակցության երիտասարդները Ձեզանից. սուտ մատնություն անե՞լ, մահացած երիտասարդ սպայի վրա քաղաքական դիվիդենտ հավաքե՞լ, քաղաքական թիմեր փոխե՞լ, ընդդիմություն ձեւանա՞լ։

Ու չգրեք, որ ասեցիք ու հարձակվեցի՝ այսպես ես ընդամենը մարզվում եմ…
ՀԳ
Գիտեմ, որ լրատվականներին ծանր կացության մեջ եմ դնում իմ հրապարակային խոսքին ոչ բնորոշ բառապաշար օգտագործելով…

Խնդրում եմ ներողամիտ լինել»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ